Վլադիմիր Պուտինն ու Բելլա Քոչարյանը հանդիպել են

02/10/2019 08:25
Վլադիմիր Պուտինն ու Բելլա Քոչարյանը հանդիպել են

Քիչ առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը։

Նրանք զրուցել են թեյի սեղանի շուրջ։

Հիշեցնենք, ՌԴ նախագահը հոկտեմբերի 1-ին Հայաստան էր ժամանել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար։