Շիրակում ՔՊ-ի նախկին մարզպետը պաշտոնների է նշանակել քպ-ի անդամերին և իր շրջապատին

01/10/2019 18:59
Շիրակում ՔՊ-ի նախկին մարզպետը պաշտոնների  է նշանակել  քպ-ի անդամերին և իր շրջապատին

Շիրակի փոխմարզպետ էր նշանակվել Սարուխանյանի քավորի եղբայրը, ով բավականին բիզնեսներ ունի Գյումրիում, արդյո՞ք բիզնեսը համատեղելի է պետական աշխատանքի հետ:
Դրամով միլիոնատեր փոխմարզպետը վերջին շրջանում աչքի էր ընկում, աղքատ Շիրակի մարզում անընդհատ պարգևավճար ստանալու անհագ ցանկությամբ։


Նկարում աջից  3-րդը։ Նկարում աջից 4-րդը  Գեղամ Բաղդասարյանն է, ով Սարուխանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում նշանակվել էր աշխատակազմի ղեկավարի ժ/պ։ 
Նախկին մարզպետի  օգնական՝ Էմմա Պալյանի, ով նույնպես ՔՊ անդամ է,և  պատգամավորի թեկնածու էր,ընկերուհին՝ Լիլիթ Խաչատրյանը  նշանակվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջին կարգի մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնում,այդ պաշտոնի համար դիմել էին՝ 26 հոգի,բայց ստացվել է այնպես,որ նշանակվել է ՔՊ-կանների ընկերներից։


Վասյա Արշակյանը ՔՊ անդամ է, և նշանավել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնում,այդ պաշտոնի համար դիմել էին՝ 18 հոգի, բայց նշանակվել էր ՔՊ-ական։
 
Ժիրայր Ղալաչյանը նույն իշխող ուժի ներկայացուցիչ է, և Կարեն Սարուխնյանի պաշտոնավարման շրջանում նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնին։ Այդ պաշտոնի համար դիմել էին 7 անձիք, բայց նշանակվել է ՔՊ անդամը։
Ի դեպ մինչ այս պահը մրցույթ տեղի չի ունեցել և ՔՊ-ականները շարունակում են մնալ ժամանակավոր պաշտոններում։
Հիշեցնենք, որ Կարեն Սարուխանյանի թիմը նրա գլխավորությամբ նամակ էին ուղղել կառավարությանը,որպեսզի մարզպետի պաշտոնում նշանակվի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը,ինչը և թույլ կտար այլ պաշտոններ զբաղեցնել։
Շիրակի մարզում Կարեն Սարուխանյանի նշանակած  այլ պաշտոններին կծանոթացնենք առաջիկայում։