Ալիգատորը հիմարությամբ գերազանցեց ինքն իրեն

29/09/2019 19:31
Ալիգատորը հիմարությամբ գերազանցեց ինքն իրեն

 Արարատի տխրահռչակ մարզպետը գերազանցեց ինքն իրեն՝ հիմարության ու ամենաթողության նոր ռեկորդ սահմանելով: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առանց համայնքապետի գիտության եւ օրենքով սահմանված կարգով, մարզպետ Կռակադիլ Գարին միանձնյա որոշում է կայացրել ու դադարեցրել համայնքապետի լիազորությունները՝ հիմք ընդունելով նախապես մտածված կեղծ ավագանու նիստի արձանագրությունը: Նորաշենի արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը, լրատվականների հետ զրույցում հայտնել է.«Պահակից եմ ես իմացել այդ մասին։ Նա մարզպետի կարգադրության մասին գրությունն է ստացել, այն էլ աշխատանքային ժամի ավարտից հետո։ Ըստ կարգադրության՝ արձանագրությունը ավագանին կազմել է սեպտեմբերի 10-ին, բայց ավագանու անդամներից մեկից ճշտել ենք, որ ոչ մի նիստ տեղի չի ունեցել։ Ենթադրում ենք, որ ավագանու անդամները գրություն են ուղարկել։ Բայց կարգն այսպես չի․ եթե համայնքի ղեկավարին ազատում են պաշտոնից, նախ կանչում են, պարզաբանում են, թե ինչն է հիմք հանդիսացել դրա համար»,-ասել է արձակուրդում գտնվող համայնքապետը՝ ավելացնելով, որ երբ ցանկացել է խոսել մարզպետի հետ չի հաջողվել, վերջինիս փոխարեն պատասխանել է օգնականը՝ ասելով, որ «մարզպետը վիրավորված է իրենից...»:
Անօրինականությունն այսքանով չի ավարտվում՝ մինչ համայնքում նոր ընտրություններ անցկացնելը՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել  ավագանու անդամներից Արտակ Հարությունյանը, ում լիազորությունները, որպես ավագանի, դադարձցված չեն:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Նորաշենը ոտքի է կանգնել ու սպասում է մարզպետին, ով վաղը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 08:30-ին պետք է ժամանի համայնք՝ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելու համար:
Ըստ տանզանիացի թռչող կոկորդիլոսի ինսայդերական աղբյուրների, Կռակադիլ Գարրին ամեն կերպ խուսափելու է Նորաշեն այցից, ըստ ամենայնի իր փոխարեն քենակալին՝ փոխմարզպետ նշանակած բաջանաղ Արտավազդ Նազարեթյանին ուղարկելով:
Նորաշենցիները ծիծաղում են. «Испугался Гена? Ну выходи подлый трус...»:

շարունակելի