ՏԻՄ ընտրությունները մեկնարկել են. Նոր Կեսարիայում արդեն արձանագրվում են խախտումներ (Լրացված)

29/09/2019 09:32
ՏԻՄ ընտրությունները մեկնարկել են. Նոր Կեսարիայում արդեն արձանագրվում են խախտումներ (Լրացված)

Մեր թղթակիցը Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքից տեղեկացնում է, որ ընտրատեղամասը բացվելուց անցել է 1,5 ժամ, բայց արդեն արձանագրվում են խախտումներ: Համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը, «վերահսկում» է տեղամասը, ընտրողներին միմիկաներով ու ժեստերով ուղեկցում ընտրատեղամաս, իսկ դուրս գալուց հետո հարցական նշան հայացք ուղղում, ապա՝ աչքով անում:
Ոստիկանության օրինակյան պահանջին ընդառաջ  Հրայր Գալստյանը մի քանի րոպեով հեռանում է տարածքից, ապա քիչ անց նորից վերադառնում:
Նշենք նաեւ, որ գյուղապետն իր ծառայողական մեքենան կայանել է ընտրատեղամասի տարածքում՝ հուշաթերթիկի ակնարկով:

***

11:40-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել է բնակչության 20 տոկոսը: