Հայրեր ու որդիներ. գյուղը կդառնա՞ փոխանցիկ դրոշ

27/09/2019 19:19
Հայրեր ու որդիներ. գյուղը կդառնա՞ փոխանցիկ դրոշ

Գեղարքունիքի մարզի բազմախնդիր Վանեւան համայնքը նորից ընտրության առաջ է. այս անգամ պետք է ընտրություն կատարի նախկին ղեկավարի որդու եւ երիտասարդ թեկնածուների միջեւ:Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ մեկ տարի առաջ կայացած հերթական ընտրությունների ժամանակ գյուղապետ Նորայր Հարությունյանը վեընտրվեց՝ ալեկոծելով համայնքը, տեղացիները տարակուսած էին, թե ինչպես է գյուղը բարձիթողի վիճակում պահած համայնքապետը վերընտրվում է: Կենցաղի տարրական պայմաններից զուրկ վանեւանցիները իրենց բողոքը բարձրաձայնելով հասան նրան, որ Ն. Հարությունյանը հրաժարական ներկայացրեց: Եվ այսօր նոր ընտրություններ են, որոնց մասնակցում է նաեւ նախկին համայնքապետի որդին: 
-Հա ի՞նչ, գալիսա հոր կեղտերը փակի՞, հրաժարական եք տվել հանգիստ գնացեք նստեք, կերաք էս գյուղը,- զայրացած ներկայացնում են տեղացիները ու կարծիք հայտնում, որ երիտասարդներին պետք է հնարավորություն տալ ինքնադրսեւորվելու:
-Երիտասարդ, նոր մարդ գա, գոնե իրա հետ նոր շունչ գա էս գյուղ, ցեխի մեջ կորանք է,- ասում է Աննա անունով մի կին, ով ամեն կերպ խուսափեց: