Նոր սկանդալ Արարատում. Ինչի՞ դիմաց է մարզպետն օրենքը շրջանցում

27/09/2019 18:46
Նոր սկանդալ Արարատում. Ինչի՞ դիմաց է մարզպետն օրենքը շրջանցում

Լուսանկարում Արարատի մարզպետն ու իր հայրն են՝ հասարակությանը առավել հայտնի Կոկորդիլոս Գարիկն ու տոկոսի Մնացը: Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան՝ հերթական լուսանկարն է, որտեղ երեւում է, թե ինչպես են քայլարածներն օգտվում ժամանակավոր բարիքներից, սակայն լուսանկարն ուշադիր ուսումնասիրելուց բացահայտվում է կոռուպցիոն ռիսկերը, որոնք օր-օրի ավելի խորն են ճյուղավորվում Արարատում:
2016 թվականին մեր կայքը բացահայտել էր Արարատի մարզի Նորաշեն համայնքի այն ժամանակվա ղեկավար Արտուշ Սարգսյանի ապօրինությունները (նախկին համայնքապետը, գրոշներով ձեռք էր բերել համայնքի գյուղնշանակության 1.4 հա հողատարածք, առանց հողի նշանակությունը փոխելու դրա վրա ապօրինի ռեստորանային համալիր էր կառուցել եւ շահագործել, գումարային խոշոր վնաս հասցնելով համայնքին, ինչպես նաեւ՝ խուսափել մի քանի տասնյակ միլիոն հարկերից:Հեղ.), հրապարակումից հետո քրգործ էր հարուցվել, նախաքննության արդյունքում պարզվել էր, որ հրապարակված փաստերը համապատասխանում են իրականությունը, ինչից հետո սկսվել էին քննչական գործողությունները, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն
Ու Արտուշ Սարգսյանի դեմ հարուցված քրգործը սառեցվեց,իսկ թե ու՞մ ձեռքով, ակնհայտ է դառնում այս լուսանկարը դիտելուց:

Մարզի մեր աղբյուրները լուսանկարը փոխանցել են մեզ՝ տեղեկացնելով, որ լուսանկարում Արտուշ Սարգսյանն է, հայր եւ որդի Կոկորդիլոս Սարգսյանների ու իրենց մանկալավիկների հետ: Նույն աղբյուրի փոխանցմամբ, նման խրախճանքներ վերջին մեկ տարում հաճախ է կազմակերպում Արտուշը՝ ի պատիվ Տանզիանյայի կոկորդիլոսի ձվերի, իսկ թե ո՞րն է նման առատաձեռնության առիթը, ու ինչու՞ է Արտուշը կախված մնում այդ ձվերից,պարզեցինք այսօր:
Մարզում բոլորն են խոսում, որ թե՛ Արտուշ Սարգսյանը, թե՛ Կոկորդիլոսի հայր Մնաց Սարգսյանը մարզում հայտնի են որպես «տոկոսով փող» տվողներ ու իրար լեզու լավ են հասկանում, դա է պատճառը, որ որոշել են Նորաշենի համայնքապետի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացնեն ու Արտուշին ետ բերեն իշխանության: Մեր աղբյուրի պնդմամբ, Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանը տեղյակ էլ չէ, բայց իր լիազորությունները դադարեցնելու ներքին հրահանգ եւ որոշում կա:
Համայնքապետից եւ մարզպետից ճշտել լուրի իսկությունը չհաջողվեց, երկուսի հեռախոսահամարների դեպքում էլ զանգերը մնացին անպատասխան, ուստի մեր ընթերցողներին խոստանում ենք թեմային անդրադառնալ քիչ ուշ՝ հավելյալ ինֆորմացիայով:
 
Արմեն Սարգսյան