Փարաքարում կհաղթի Սամվել Վարդանյանը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում
սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություն է կայանալու:Համայնքապետ դառնալու համար գործող
համայնքապետ՝ Սամվել Վարդանյանի հետ
ընտրական ռինգ են մտել ևս 3 թեկնածուներ՝ Սարդուր Թևոսյանը, Դավիթ Մինասյանը
և Սամվել Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ դեռևս գարնանը գրել
էինք, որ ֆրանսիաբնակ Արեստակ Արշակյանը, ով Սասուն Միքայելյանի ֆավորիտն էր համարվում,
ցանկություն էր հայտնել առաջադրել իր թեկնածությունը: Սակայն, ըստ մեր լրատուի,
մեր հրապարակումից խրտնած, Արեստակը հրաժարվեց մասնակցել Փարաքարի ՏԻՄ
ընտրություններին:
Այս համայնապատկերում, փորձեցինք
շոշափել փարաքարցիների նախընտրական տրամադրվածությունը գալիք ՏԻՄ
ընտրություններին:
Մեր բլից հարցումներից պարզվեց, որ տեղաբնակների 70,5տոկոսը հակված
է կիրակի օրն իր ձայնը տալու Փարաքարը 18 ղեկավարած, 65-ամյա ՝ Սամվել Վարդանյանին:
-Սամվել Վարդանյանն այն ղեկավարն է, ով լավ զգում է ժամանակի ռիթմը,արագ ըմբռնում է ժամանակակից աշխարհի զարգացման միտումները:Նա այս պահին անգամ կենտրոնացած է մարզային համայնքային զարգացման ռազմավարության հնգամյա ծրագրեր կազմելուն,-ասում է մշակույթի տան աշխատակիցը:
-Փարաքարը չի կարող ուրանալ այն
հսկայական ու կուռ արդյունավետ աշխատանքը,
որ կատարվեց Ս. Վարդանյանի կառավարման տարիներին: Նա ազատ է գործել, պետությունը
համակարգել է, համայնքապետը ծրագրերն իրագործել է,-ասում է ուսուցիչներից մեկը,- Փարաքարցին իր սիրած
համայնքը չի հանձնի արկածախնդիր թեկնածուներին, որոնցից երկուսը, ավագանու
անդամներ են և անցնում են քրեական գործերով: Փարաքարցին պատվախնդիր ու արժանապատիվ
հասարակություն ունի, սա մեկընդմիշտ թող հիշեն բոլորը: Սամվել Վարդանյանը պետական
մտածելակերպ ունեցող ղեկավար է, ով առաջնահերթ տեղ է տալիս պետական ու ազգային
շահին,-վստահեցրեց մանկավարժը,-նա այն համայնքապետերից է, ով տիրապետում է
համայնքի ինքնուրույն կառավարման մեխանիզմին, ինչն առաջընթացի և կայացման հիմքն է:
Բնակիչներից ոմանք էլ պատմեցին, որ
իրենց համայնքում ուշացած հեղափոխություն է խաղում ավագանու նախկին անդամ, թեկնածու՝ Դավիթ
Մինասյանը, ով անմիջական հարևանն է գործող համայնքապետի: Ըստ մեր զրուցակիցների, Դավիթ Մինասյանը ռուպերը ձեռքին,
ողջ օրը իրենց զահլան ու գլուխը տանում է
իր բարձրագոչ հայտարարություններով:
-Սուտասան, խաբեբա Նիկոլի ձևերն է անում, մոռացել է, որ երկրում,
հեղափոխական էյֆորիան վազուց հանգել է ու տեղը զիջել զայրույթին:
Մի կայծ ու ժողովրդի
մեծամասնությունը կծամի Նիկոլի «միսը»,-
պատմում է մթերային խանութի վաճառողը:

- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը
- ՊԵԿ որոշ աշխատակիցները մարտական զենք կկրեն. ԱԺ-ն թույլատրեց
- Իմ խաբված ու միամիտ ժողովու՛րդ, արթնացի՛ր թմբիրից
- Աննա Հակոբյանը «Տուրնադոտ» ռեստորանում է ճաշում. Պողո՛ս, դու սովից զկրտա (Լուսանկարներ)
- Ի՞նչ է պետք Էրդողանին՝ Հայաստանից ազատվելու համար