Մտմտում են. լքե՞լ, թե՞ չլքել

25/09/2019 12:12
Մտմտում են. լքե՞լ, թե՞ չլքել

ԱԺ մանդատը ձեռք բերած, քայլ արած, կամ կողքից հետեւած, հետո նոր միացած նորաթուխ պատգամավորները տարակուսած են: Բանն այն է, որ վերջիններս, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից ու հրապարակած տեքստը կարդալուց հետո, զգում են «нечистое» ու հիմա մտածում են, որ եկել է նավը լքելու ժամանակը:
ԱԺ մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավոր զրույցների ժամանակ, նրանք իրենց մտահոգություն են հայտնել. «ԿԳԲ-ի պետը որ հրաժարականա տալիս, ուրեմն լուրջ պռոբլեմ կա, կարողա հողերնա հանձնում Նիկոլը, ինչի՞ մնանք դավաճանի բիռկեն մնա ճակատներիս»,- ասել է նրանցից մեկը, իսկ այն դիտարկմանը, որ գեղեցիկ չէ, միասին ճանապարհ անցնել, ապ կեսից խրտնել, երեսփոխանն անկեղծացել է. «Ախպեր ես իմ կայֆն արի, թող իրանք մտածեն, ոնց տակիս դուս գան, առանց էդ էլ տրանսին ծափ տալու տակից հազիվ դուս էկանք»...

Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են:


Արմեն Սարգսյան