Գետնախնձորը գնաց, տարոսը՝ Կոկորդիլոսին
25/09/2019 11:14

Պարզվում է, որ Վայոց ձորի քայլարած մարզպետը, ով բազմիցս աչքի է ընկել իր բիրտ ու ամբարտավան պահվածքով, օրեր առաջ էլ հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ փոխգնդապետին ծեծելու միջադեպով, դեռ վաղուց ստացել է Գետնախնձոր մականունը: Երեկվանից, մեծ ոգեւորություն է առաջացրել մարզում լուրը, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը պատրաստվում է հրաժարական տալ:
Ըստ մարզի մեր աղբյուրների, Տրդատ Սարգսյանը ՖԲ իր էջում գրառում է արել, որ պատրաստվում է «լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո հրաժարական է տալ», սակայն անթաքույց հույս է ունեցել, որ ֆեյքերի միջոցով կկարողանա տպավորություն ստեղծել, որ մարզը դեմ է իր պաշտոնանկությանը:
Բայց, Վայոց ձորի բնակիչներն անդրդվելի են, նրանց հետ զրուցել է մեր թղթակիցը.
-Չհասկացանք, ուրեմն էդ հաստագլուխը, եթե չգիտեք ասեմ, որ դրա անունը շուտվանից են կնքել՝ Գետնախնձոր, հայ զինվորին՝ սպային մահվան դուռը հասցնի ու մարսի՞... էս ի՞նչ բան էր,- զայրացած ներկայացնում է եղեգնաձորցի Էդիկը՝ հիշեցնելով,- Նեմեցի ախռանան, որ էն ռազմական բժշկին սպանեցին՝ ծեծելով, Նիկոլը չէ՞ր, որ քամակ էր ճղում, բա հմի ինչի՞ ա սուս, թե՞ Ձորում կատարվածը գետը քշում տանում ա... չհավատա՜ք, սա մարսելու բան չի:
-Բանակ չծառայած, գժերն ու գալուբոյներն արդեն մեր բանակի վրա են ձեռ բարձրացնում, թու՛հ ձեր նամուսին, բա էդ գնդապետի զինվորը էլ ի՞նչ դուխով ծառայի, Նիկոլի դուխո՞վ, թե՞ Աննայի,- հարցնում է վայքեցի Սարգիսը, ում կարծիքով մարզպետը հրաժարականից հետո պետք է լքի մարզը, որովհետեւ նրա արարքը արդարացում չունի:
-Ա՛յ, հիշեք՝ սա մնալույա իրա պաշտոնին, սենց գրեց, թե զորավարժությունից հետո հրաժարականա տալու, որ խաբի՝ մինչեւ էդ թափը կոտրվի, Նիկոլն էլ ձեն չի հանում, ուզում են մարդկանց ալուկուլ անեն: Նիկոլը սրան հանի ու՞մ դնի, ո՞վ կա Նիկոլի շրջապատում, մեկը մեկից բեթար են, ասենք Գետնախնձորը չի, Կոկորդիլոսը չի, բա ու՞մ բերի, Կարաբինի՞ն, էն գալուբոյի անունը չէ՞ր Կարաբին, ինչքան դեգենեռատ ու հիվանդ կան հավաքվել են իրար գլխի, Ալո-ն չլնի, Բլո-ն ըլնի, ի՞նչ տարբերություն,- հուսահատ ներկայացնում են մարզի բնակիչները:
Անի Մադոյան

- Վահրամ Սահակյան. Տեսանյութ այն մասին, թե ինչ նպատակով կայացավ 2018-ի հեղափոխությունը (Տեսանյութ)
- Դավաճան Նիկոլ՝ վայելիր.Ալիևները ցնծում են մեր Շուշիում (կոլաժ)
- Խայտառակություն Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա (տեսանյութ)
- Անժելա Էլիբեգովա. Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին և չէր տանի նոր գերիներ
- Ինչպես է լվացվում հասարակության ուղեղը
- Ադրբեջանցի ասկյարները ոչնչացնում են հայկական խաչքարը (տեսանյութ)
- Էշ կերած, էշ մեծացած
- Փաստացի ընտանիքի զավակը անհետ կորած է, հայրը՝ բանտում
- Армянский Эксперт: Пашинян в Москве может подписать новую капитуляцию
- Иуда современности: Пашинян не уйдет пока не продасть всю Армению