Փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողների վախը

24/09/2019 14:30
Փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողների վախը

Մասնավոր զրույցների ժամանակ, համայնքային ու թաղային առեւտրի կենտրոնների տերերն իրենց մտահոգությունն են հայտնում  ներքաղաքական վիճակի վերաբերյալ: Մասնավորապես նրանցից շատերին մտահոգում է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը, եւ դա բնավ կապված չէ գլոբալ աշխարհաքաղաքականության հետ:
-Ախր էս մեր ջահել պատգամավորները մեր թաղի էրեխեքն են, մենք եք էդ ջահելներին «պահել»: Նիկոլն ինչ եկավ սրանք պաշտոն բան ստացան հազիվ պարտքի ցուցակներից ջնջվեցին սրանց անունները, հիմա որ Նիկոլը թռավ, սրանք էլի հետ են գալու մեր խանութների նիսյաներին, ճիշտա հիմա ՍԱՍ-երից են առեւտուր անում, էլ մեր խանութների կողմը չեն նայում, բայց դե, որ փողից կտրվան էլի գալու են, թե՝ «Սուսան տոտա, ֆլան-ֆստան տոտա, գրի մամայի թոշակը կստանանք՝ կտանք...» ու էլի պետքա սիգարետ բան-ման տանք ու մեր փողը քնացնենք,- խոր հոգոցով ենթադրում են մանր ու միջին առեւտրով զբաղվողները:


Ամալյա Սահակյան