Ո՞վ է Նշան Գևորգյանը և ի՞նչ արատավոր գործարքների մեջ է դատավորների հետ

24/09/2019 10:29
Ո՞վ է Նշան Գևորգյանը և  ի՞նչ  արատավոր գործարքների մեջ է դատավորների հետ

Արմավիրի մարզի մեր լրատուի տեղեկացմամբ,  Արմավիր ԲԿ-ի նախկին տնօրեն՝ Նշան Գևորգյանը, նախկին մարզպետ՝ Աշոտ  Ղահրամանյանի պաշտոնակությունից  անմիջապես հետո,  հանցավոր գործարքների սերիալներ է սկսել «թողարկել» Արմավիրի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշ դատավորների  հետ, ընդդեմ Արմավիրի գործող տնօրեն՝ Սարգիս  Խաչատրյան:

Ըստ մեր հավաստի լրատուի, կաշառված դատավորի հետ՝ Ն. Գևորգյանը իրար ետեւից դատեր է շահում և խոշոր գումարներ կորզում Ս. Խաչատրյանից՝ դատարանի կողմից պարտադրված փոխհատուցվող գումարները հիվանդանոցի բյուջեի վրա մեծ բեռ են դառնում:

Բանն այն է, որ Սարգիս Խաչատրյանը, տարիներ առաջ, նշանակվելով ԲԿ-ի տնօրեն, հարկադրաբար, աշխատանքից ազատել է գինեկոլոգիական բաժնի վարիչ՝ Նշան Գևորգյանին, ում տարածաշրջանի բնակչությունը  ժամանակին մեղադրում էր նորածիների առք ու վաճառքի և հղիության ընդհատումները մատյաններում չգրանցելու, նորածինների ու ծննդկանների դեպքերի մասով, ինչպես նաեւ բուժքույրերի հետ անբարո վարքի համար:
Այս առնչությամբ  դատարաններում, մի քանի քր. գործեր կան հարուցված, սակայն կասկածելի պայմաններով՝ սառեցված: Արմավիր  ԲԿ-ին պատկանող տարածքում, անմիջական հարևանությամբ, Նշան Գևորգյանն ատամնաբուժարան է բացել, որը աշխատեցնում է նրա որդին՝ Հրանտը: ԲԿ-ին պատկանող խողովակներից  ջուր և էլեկրաէներգիա է քաշել սեփական բիզնես կենտրոնի համար՝ այդ ամենը ձևակերպված  է «օրինական» փաստաթղթեր անունով:
Ըստ մեր լրատուի, անձնական վրեժից դրդված՝ 80-ամյա Նշան Գևորգյանն այս անգամ նոր հակագրոհ է սկսել դատարանի, մեդիա դաշտի ՝ ներգրավվելով «Արմենիա» հ/ը-ը  և մի քանի լրատվամիջոցների՝ ընդդեմ Ս. Խաչատրյանի:

Մեր լրատուն փաստում է, որ Ն. Գևորգյանին օգնում են անգամ վերևից, սակայն թուրները չի կտրում, որպեսզի տապալեն  ՌԴ հայ համայնքների, «ալամ աշխարհի նախագահ»՝  Արա Աբրահամյանի  փեսային:
Սարգիս Խաչատրյանը Արա Աբրահամյանի քրոջ ամուսինն է, ում շնորհիվ   պատկառելի  ներդրումներ են արվել ԲԿ-ում:  Մեր նույն լրատուի փաստմամբ, այս տհաճ ու ցավոտ   հակամարտությունը տարածաշրջանում նորություն չէ և  ոչ մեկի համար, քանի որ այս ամենից քաջատեղյակ է ողջ մարզի վերնախավն ու տեղի բնակչությունը՝ ներառյալ  մարզի  իր  95 համայնքներով:
Հ.Գ. Փորձեցինք  այս առնչությամբ  հեռախոսով մեկնաբանություն ստանալ  Նշան Գևորգյանից, սակայն նրա հեռախոսը չպատասխանեց: Չէր պատասխանում նաև Սարգիս Խաչատրյանի հեռախոսը: Կապ հաստատեցինք Արմավիր  ԲԿ-ի փոխտնօրենի հետ, ով տեղեկացրեց, որ տնօրեն՝ Սարգիս Խաչատրյանին  Երևանի կլինիկաներից  մեկում, շաբաթներ առաջ վիրահատել են և նա մի քանի օրից կվերադառնա աշխատանքի:
Ամալյա Սահակյան