Զարթոնքի ապագա ղեկավարը. Սամվել Աղաջանյան

23/09/2019 10:32
Զարթոնքի ապագա ղեկավարը. Սամվել Աղաջանյան

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքը սեպտեմբերի 29-ին,  մասնակցություն է ունենալու ՏԻՄ ընտրություններին: Առաջադրված են նախկին համայնքապետ՝ Պարույր Սարգսյանն ու Սամվել Աղաջանյանը: Զարթոնքը՝ նախկին Ղամշլուն,  հասարակությանն ավելի հայտնի դարձավ հեղափոխության էյֆորայի ֆոնին, երբ պահանջում էին համայնքապետի հրաժարականը, որն ուղեկցվեց հրազենային կրակոցներով:
Հիշեցնենք, որ զարթոնքցիները քարերով հարձակվել էին համայնքապետի աղջկա տան վրա՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը, որտեղից ինքնապաշտպանական նպատակառումներով ելնելով՝ որսորդական հրացանով կրակոցներ էին հնչել: Երբ տեղում զրուցում էինք բնակիչների հետ, ոմանք պնդում էին, որ դա կազմակերպված էր մեկ մարդու կողմից՝ գյուղում անկարգություններ հրահրելու նպատակով, որն էլ  ունեցավ իր տրամաբանական ավարտը: Համայնքապետը հրաժարական հայտնեց: 
Այսօր, հեղափոխական էյֆորայից ոչինչ չի մնացել Զարթոնքում: Զարթոնքում ներկա պահին նախընտրական կրքեր են հասունանում: Համայնքում, բնակիչների լայն զանգվածները հակված են այս անգամ իրենց ձայնը տալ «Զարթոնք» տնտեսության գլխավոր ագրոնոմ՝ Սամվել Աղաջանյանին:

Ըստ  բակիչների, գյուղի մտավոր ներուժի նախաձեռնողական խումբը խնդրել է Սամվել Աղաջանյանին առաջադրել իր թեկնածությունը համայնքապետի պաշտոնի համար , Ս. Աղաջանյանն էլ ընդառաջել է համագյուղացիների հորդորներին՝ դնելով իր թեկնածությունը:
-Մեր գյուղի մարդկանց կյանքը վտանգված է,-ասում է երիտասարդ մի տղամարդ,- Ոռոգման ջուր չունենք, Արմավիրի և Մեծամորի կոյուղաջրերը հոսում են մեր այգիները, որոնցով ոռոգվում են դաշտերի բանջարեղեններն ու մրգերը, որոնք վաճառվում են նաև քաղաքներում: Տեր ու տիրական չկա: Ում ուզում ես բողոքիր, լսող ու օգնողն ո՞վ է, կամ խուլ են ձևանում, կամ կույր են ու ոչինչ չեն տեսնում:Այս աղետի դեմ առնում են այն անհատ զարթոնքցիները, որոնք հասկանում են, թե ինչ ջրերով են ջրվում   իրենց աճեցրած բարիքները, որոնցով սնվում են նաև իրենք:      
-Զարթոնքում կա մանկապարտեզի տիպային  շենք, սակայն չի գործում, զարթոնքցի մանուկները վտանգված են ամռան սեզոնին  դաշտերում, օձերի հարձակումներից և ձմռանը վառվող վառարանների առկայությունից՝ չհաշված նախադպրոցական գիտելիքների ամբարի պակասությունը,- պատմեց զարթոնքցի մի կին:
-Գյուղում գրեթե ճանապարհներ չկան, կոշիկ չի դիմանում՝ երկու օրը մեկ, ոչ էլ կոշիկ ու դամաշնիկ  գնելու ճար կա,-պատմում է բնակիչը,- Միայն լավ դպրոց ունենք կառուցված, դա է միայն մեր սփոփանքը, էլ լավ բան չկա: Սամվել Աղաջանյանին ենք ուզում ընտրել, բալքի էս հարցերը լուծի պրծնենք:
Զարթոնքում  բոլորը հարգալից էին խոսում Ս. Աղաջանյանի մասին, պատմում, որ վերջինս բարձրագույն կրթություն ունի՝ լավ ընտանիք ու տնտեսություն: Գյուղի վերջում խանութ ունի, չի մերժում համագյուղացիներին, օգնում է ինչով կարողանում է:
-Մեր գյուղի ամենաճիշտ խորհրդատուն է, ով ինչ մտահոգիչ հարց ունի, գնում է Սամվելի մոտ,-ասում է տարեց զարթոնքցին,- Ամեն ինչից տեղեկացված մարդ է, քեզ լավ խորհուրդ կտա, թե վարկերից, դատարաններից, թե հող ու ջրից, թե ընտանեկան դրությունից,  լավ ընկեր  է ու հարևան: Լավ կառավարիչ կլինի  Սամվելը: Խելքը հազարի վրա աշխատում է, լավ ընտանիք է պահում: Որդին ամուսնացած է ու երկար ժամանակ երեխա չէին ունենում, էնա լավ էր, մի աղջիկ երեխա ծնվեց Սամվելի տանը,  գյուղն էլ Սամվելի համար շատ ուրախացավ: Հալալ մարդ է, հասնում է իրեն: Գյուղի թիվ մեկ թեմա Սամվելն է, հաստատ    այս անգամ նրան ենք ընտրելու, իրեն ենք հանձնելու գյուղի հիմնախնդիրները,  բարով ընտրվի, կտեսնեք, թե ոնց կլուծի դրանք, մարդը բաշարող է, խելքը հասնում է, կարող ուժ է:
-Սամվել Աղաջանյանի դասընկերն եմ եղել, իմ անունը չնշեք, հիշում եմ, թե դպրոցում  ինչ լավ էր սովորում Սամվելը: Ուսանող էր Երևանում, Գյուղատնտեսական  ինստիտուտում էր սովորում, գյուղի աղջիկներից  շատերը նրան էին սիրահարված: Խիստ կազմակերպված էր, բարձր ճաշակ ուներ: Լավ ընկեր էր, ազնիվ, հասնող, անգամ նախանձ շարժող: Սամվելը մտքի  անսովոր ուժ ունի ու տարբերվում է դրանով մյուսներից: Համբերատար է ու ճիշտ մտածող, խիստ հայրենասեր, ծննդավայրը սիրող, իր հող ու ջրին՝ նվիրված մարդ: Զարթոնքի բախտը կբերի, եթե Սամվելը նախաձեռնի նրա ղեկավարումը,-խոսքն ավարտեց մեր զրուցակիցը:
 
 Տեսանյութում Սամվել Աղաջանյանը մանրամասնում է. 


Լ. Ավետիսյան