Իսկ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն պատասխանատվություն չե՞ն կրելու

22/09/2019 12:48
Իսկ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն պատասխանատվություն չե՞ն կրելու

Ձեզանից շատերը նույնիսկ չգիտեն էլ, թե ինչ խմորի մեջ են՝ ու՞մ խմորն են հունցում և ու՞մ ջրաղացին են ջուր լցնում.... Նույնիսկ պատկերացում էլ չունեն, թե այս տարիուկեսվա մեջ ի՞նչ դոկտրինա են առաջ տարել՝ չիմանալով հանդերձ...
Իսկ դոկտրինա եղել է հաստատ... ՀՅԴ, ՕԵԿ, ԲՀԿ և ՀՀԿ ֆեյսբուքյան ակտիվը՝ չգիտեմ, թե ու՞մ հրահանգով, կամ ուղղորդմամբ, բայց ձեն-ձենի տված, մեջք-մեջքի տված տարիուկես առաջ տարան մի ծրագիր, որի մասին շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն.... իրենց թվում է, թե այդպես է, որ կա։
Ընդհանրապես իշխանափոխություններից հետո ժողովուրդը միշտ ամենից շատը հիշում է վերջին իշխանությանը և դա շատ տրամաբանական է՝ վերջին իշխանությունը ներկային ավելի մոտիկ է, քան վերջինի նախորդը, կամ նախորդի նախորդը։ Սա իրականությունն է և շատ մոտ է տրամաբանությանը և տրամաբանությանը շատ մոտ կլիներ, որ ժողովուրդն այսօր հիշեր վերջին իշխանությանը, նամանավանդ, որ վերջինիս մերժել էր վատ կառավարելու, կոռուպցիայի, ալան-թալանի և այլնի համար։
Իսկ ո՞վ էր վերջին 10 տարվա իշխանությունը. Վերջին 10 տարվա իշխանությունը եղել է ՀՀԿ-ն՝ ՕԵԿ-ի,ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասին։ Վերջին երեք քաղաքական ուժերը նույնքան պատասխանատվություն են կրում ժողովրդի առջև, որքան ՀՀԿ-ն։ Ինչ որ արել է ՀՀԿ-ն, իրենց չափով էլ մասնակցել են այս երեք քաղաքական ուժերը.... եղել է կոալիցիա և միայն Սերժը կամ ՀՀԿ-ն մեղավոր չեն։
Միայն ՀՀԿ-ն չի, որ ունեցել է մարզպետներ, քաղաքապետներ և գյուղապետեր... ինչ խայտառակ վիճակ որ եղել է ՀՀԿ-ական մարզպետի, գյուղապետի կամ քաղաքապետի տարածքում, նույն խայտառակ վիճակը եղել է ոչ հհկական մարզպետի, գյուղապետի կամ քաղաքապետի տարածքներում։ Բայց սա շատ շուտ մոռացվեց. մեղավորը միայն Լևոնն ու Ռոբերտն են... հա՛ Քենեդուն էլ իրենք սպանեցին, Կապլանն էլ ՀՀՇ-ից էր։
Եվ այսպես՝ այս չորս քաղաքական ուժերի սոցակտիվը շատ համախմբված, շատ հաստատուն քայլերով ժողովրդի ցասումը իրենց վրայից ուղղեցին դեպի Քոչարյան և Լևոն։
Սերժին՝ շատ լավ աշխատանքի շնորհիվ պահեցին մաքուր, ՀՀԿ-ի գործը դարձավ սուրբ, ՀՅԴի, Օեկի և ԲՀԿի գործերը՝ սուրբ սրբոց և շատ կլասիկ ձևով երկրի բոլոր դժբախտությունները բարդեցին Ռոբերտի և Լևոնի վրա։
Եթե չեք հավատում խոսքերիս՝ շրջագայեք ֆբում և կհամոզվեք։ Սերժին, ՀՀԿին, Բհկին և ՀՅԴին ու Օեկին առավել ևս, մի հատ հայհոյող չկա, ավելին՝ հերոսներ են և սա այդ փայլուն աշխատանքի շնորհիվ, բայց իրականում պետք է լիներ հակառակը՝ հենց այս ուժերը երկիրը հասցրեցին այն վիճակին, որ Նիկոլը գա, հենց այս ուժերը Պոնչին (Արմեն Սարգսյան) բերեցին, հենց այս ուժերը երկիրը դարձրեցին պառլամենտական, հենց այս ուժերը՝ բացի Աղվանից, Նիկոլ քվեարկեցին, հենց այս ուժերը գնացին կազմակերպված պառլամենտի լուծարմանը, հենց այս ուժերից շատերն էին հրապարակում, բայց՝ կրկնում եմ, շատ փայլուն աշխատանքի շնորհիվ իրենց կեղտերը ուղղորդեցին դեպի ավելի նախկիններ, որոնց, ժողովուրդն արդեն վաղուց մոռացել էր... ՀՀՇ-ին արդեն թաղել էլ էին, բայց այսօր ժողովուրդը Ռոբերտին ու Լևոնին է հիշել։
Ավելին՝ լևոնականները հայհոյում են միայն Ռոբերտին, իսկ քոչարյանականները՝ միայն Լևոնին։
Հիմա առանձին դիտարկենք իրավիճակը։
Մինչև 2008թ ո՜չ մի ՀՀՇ-ական և լևոնական աշխատանքից ազատված չի եղել։ Բոլորն էլ մեծ սիրով՝ շուրջ 10 տարի աշխատել են Ռոբերտի հետ, որը նախագահի ապարատում, որը՝ ուժայինում, որը՝ բիզնես է արել, բայց ոչ ոք Ռոբերտից դժգոհ չի եղել, Ռոբերտը ՀՀՇ-ի համար շատ լավն էր։ Բա այ սրիկա շանորդինե՛ր, բա որ Ռոբերտը վատն էր, թալանչի էր, մարդասպան էր, դավաճան էր, բա այ հիմարներ, բա ինչու՞ մինչև 2008թ՝ շուրջ 10 տարի նրա հետ աշխատեցիք, բա ինչու՞ աշխատանքից դուրս չեկաք, ինչու՞ ձայն չէիք հանում։

Մինչև 2008թ ո՞վ էր ԱԳՆ խոսնակը, Կարապետյան Վլադիմիրը չէ՞ր։
Ռազմական դատախազը կարո՞ղ է ես էի, բա Ջհանգիրյանը չէ՞ր։

Լևոնի քրոջ տղա Առաքյալը մինչև 2008թ ԿԳԲ-ից ԱԳՆ-ում չէր աշխատու՞մ։
Բա նախագահի ապարատում քանի՞ ՀՀՇ-ականի երեխաներ կայի՞ն։
Բա բջնին Սուքիասյաններինը չէ՞ր, բա Ֆիլիպ Մորիս սիգարետները իրենք չէին ներկրու՞մ...
Եվ այս ամենը Ռոբերտ Քոչարյանի օրոք։
Դուք չեք կարող գտնել մի լևոնական ՀՀՇ-ականի, որը Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ մինչև 2007թ հոկտեմբերի 16ը, երբ Լևոնը հայտարարեց իրեն որպես նախագահի թեկնածու, լավ գործ չի ունեցել, կամ լավ բիզնես չի ունեցել... մի հոգի չկա։
Հիմա գանք Քոչարյանի համակիրներին.
Էդ որ ամեն ինչում Լևոնին եք մեղադրում. Ճիշտ եք անում՝ էս երկիրը նա քանդեց, բայց....
Բայց Դուք ներկայումս կարո՞ղ եք ցույց տալ մի դատախազի, որին Լևոնն է նշանակել։
Կարո՞ղ եք ցույց տալ մի դատավորի, որին Լևոնն է նշանակել։

Իսկ մի գյուղապետի՞, մարզպետի՞, կամ քաղաքապետի՞՝ չեք կարող։

Գյումրիի քաղաքապետին կարո՞ղ է Լևոնն է նշանակել։

Իսկ Գլխավոր Դատախազին կարո՞ղ է Լևոնն է նշանակել։

Ալիկ Արզումանյանին Լևո՞նն է դեսպան նշանակել։
Լևոնը մի հատ նշանակում ուներ՝ Գագիկ Հարությունյանը, դա էլ Լևոնի վրա թքեց և բոլորի հետ աշխատեց։
Բա սրա եղբորը՝ Արզումանին, Լևոնն է նշանակե՞լ։
Բա կրակեմ Հրաչի հարսը կարո՞ղ է Լևոնի աղջիկն է, չէ՛՝ Կարեն Կարապետյանի աղջիկն է։

Սահմանադրական դատարանի ո՞ր անդամին է Լևոնը նշանակել։
Ապրիլյան պատերազմն ու Սասնա ծռերի ապստամբության ժամանակ լևո՞նն էր երկրի ղեկավարը։
Կարեն Կարապետյանին ո՞վ բերեց... նրա գլխին ո՞վ սարքեց։
Սահմանադրությունը Լևոնը փոխե՞ց։ Պոնչին Լևոնը՞ բերեց։

Լևո՞նն էր Օսիպյանին ասել՝ ռադիոտունը հանձնիր գոմիկներին։
Պառլամենտում Լևո՞նն էր քվեարկում Նիկոլի օգտին։
Բակոն Խուճուճի պատվին՝ Ռոբերտի ձեռբակալման օրը, սալյուտ է տալիս՝ Լևոնն է մեղավոր։
Կարողա՞ ԲՀԿ-ի Նառան և Արմեն Ռուստամյանը չէին վազում հեղափոխական միտինգի... ընդեղ Լևոն կա՞ր...

Բենզինը, շաքարավազը և շատ այլ բաներ ո՞վքեր են բերում՝ հին բերողները չե՞ն... ըտեղ Լևոն կա՞։
Այլ բան է, որ ինչ մտածում եք՝ դուխ չեք անում արտահայտվել՝ դա այլ բան է, բայց մարդկանց էլ մի՛ շեղեք։
Մի անգամ գրել եմ և երկրորդ անգամ եմ գրում. Զոյա Թադևոսյանը երբեք Լևոն չի եղել... ՀԱԿ-ում ժառանգության՝ հանձնաժողովի տեղերն էր վաճառում։
Կարապետյան Վովայի կինը, դեռ մինչև Լևոնն է Խուճուճի մոտ աշխատել։
Ինչ վերաբերում է Քոչարյան Անդրանիկին՝ Դուք գոնե գիտե՞ք, թե Անդոյին Լևոնը ինչու՞ է սիկ... արել ՀԱԿ-ից... ասեմ իմացեք՝ Լևոնը Անդոյին Հակից խայտառակ ձևով սիկտիր է արել միայն նրա՛ համար, որ վերջինս՝ լինելով մարտի մեկի փաստահավաք խմբից՝ կոնգրեսից, կանխամտածված ծածկել է մարտի մեկի բացահայտումը՝ ինչ-որ մեկի հրահանգով, դիտմամբ տարել է այլ ուղղությամբ, որ չբացահայտվի։

Հ.Գ. Ինձնից մի խորհուրդ.
-Եթե շախմատ խաղալ գիտեք՝ խաղացեք և քայլ արեք, իսկ եթե ո՛չ, ապա հրաժարվեք կվարտետի առաջարկած բոքսից, նամանավանդ՝ ո՛չ գլխարկ ունեք և ո՛չ էլ պեռչատկեք.... հավայի տեղը արյունլվա եք լինելու։

Արմեն Արգինյան