Մարզպետը հոր սիրուհուն աշխատանքի է տեղավորել

18/09/2019 12:38
Մարզպետը հոր սիրուհուն աշխատանքի է տեղավորել

Արտաշատի ԲԿ բժիշկների քննարկման թոփ մեկ թեման դարձել է Արարատի մարզպետ Գարիկ, հանրությանն առավել հայտնի՝ Կռակադիլ Սարգսյանի հոր՝ Մնացի սիրային արկածները: Բանն այն է, որ Կռակադիլի Ալիգատոր հայրիկը, երիտասարդ մի աղջկա, իր հետ սիրային կապի դիմաց խոստացել եւ նշանակել է Արտաշատի ԲԿ բուժքույր:
Ըստ ականատեսների, ալեհեր, Կռակադիլ ծնած Մնացը սիրահարված պատանյակի պես ամեն առավոտ իր սիրուհուն բերում է աշխատանքի, իսկ աշխատանքի վերջում ուղեկցում է տուն:
Նույն աղբյուրները կարծիք են հայտնում, որ «կոկորդիլոսաբուծությունը Արարատի մարզում զարգացնելու ծրագրի» մասին խոսելով, մարզպետ Գարիկ Գենայեւիչը նկատի ուներ իր եւ հոր սիրային արկածները, քանի որ չար լեզուները պնդում են, որ Մնացի որդի Գարիկը ոչնչով չի զիջում հայրիկին՝ իր օգնակական Լիլիթ Միրզախանյանին կոկորդիլոսացնելու գործում...
Իսկ եթե ավելի լուրջ՝ սա պետական միջոցների մսխում եւ պաշտոնական դիրքի չարաշահման վառ օրինակ է, ու փոթրաչի Մնացին ու իր որդի՝ խոպանչի Գարիկին առաջիկայում մեղսագրվող հանցանքներին ավելանալու է նաեւ սա:

Արմեն Սարգսյան