Երևանի Մշակույթի համալսարանի նոր տնօրենը Տաթևիկ Կյուրեղյանն է

18/09/2019 11:25
Երևանի Մշակույթի համալսարանի նոր տնօրենը Տաթևիկ Կյուրեղյանն է

«Երևանի Մշակույթի համալսարան»-ի դասախոսներից տեղեկացնում են, որ երեք ամիս է, ինչ նոր նստավայր ունեն՝ Արշակունյանց 40 հասցեում: Այնտեղ  այս պահին վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են ընթանում: Ունեն նաև նոր տնօրեն՝ Տաթևիկ Կյուրեղյանը, ով նախկին տնօրեն Քնարիկ Բլեյանի դուստրն է: Համալսարանն այս տարի ունի նաև օտարերկրյա ուսանողներ: Տեղեկացնենք, որ համալսարանը սերտ կապերի մեջ է Չինաստանի Հանրապետության հետ, որտեղ փորձի փոխանակման շրջանակներում, պարուսույց Վանուշ Բաբայանի գլխավորությամբ այցեր են կազմակերպվում:

Համալսարանում ուսանում են՝ ստեղնաշարային, լարային, փողային, էստրադային, ժողովրդական, հարվածային գործիքներ:

Վոկալ արվեստ՝ ժողովրդական, դասական, էստրադային երգ:

Պարարվեստ՝ Ժողովրդական, դասական, ժամանակակից պար:

Դիզայն՝ Հագուստի մոդելավորում, արդյունաբերական դիզայն, ինտերիեր և էքստերիեր, շինարարական դիզայն, գրաֆիկական, լանդշտաֆտային դիզայն:

ԵՄՀ-ն ունի հենակետային քոլեջ՝ հետևյալ բաժիններով՝ դիզայն, գործիքային կատարում, երգեցողություն պարարվեստ, զբոսաշրջություն: Համալսարանում գործում են նաև բուժքույր-կոսմետոլոգի դասընթացներ:
Հ.գ. Հիշեցնենք, որ ԵՄՀ-ն գործում է 1996թ-ից: Ուսման տևողությունը 4 տարի է: ԵՄՀ-ն ապահովված է բարձրորակ պրոֆեսորադասախոսական կադրերով: