«Հայփոստ»-ի անփութության հետեւանքով քաղաքացիները նյութական մեծ վնասներ են կրում
18/09/2019 10:45

Արարատի մարզի բնակչուհի
Հասմիկ Հարությունյանը, դիմելով HZHAM.am կայքին տեղեկացնում
է, որ արտերկիր իր որդու ընտանիքին ուղարկված ծանրոցները Հայփոստի աշխատակիցների անփութության
պատճառով ուշացումներով են տեղ հասնում, կամ ետ են վերադարձվում, արդեն ոչ պիտանի վիճակում։
-Օգոստոսի երկուսին, 11 կիլոգրամանոց ծանրոց եմ ուղարկել Ֆրանսիա, բայց
արդեն 20-րդ օրն է տեղ չէր հասել։ Գնացի Արտաշատի
Հայփոստի բաժանմունք, ասեցի, որ ընդհամնեը
10 օրում պետք է տեղ հասներ իմ ուղարկածը, ինչի դեռ չի հասել, իրենք հարցում գրեցին
Ֆրանսիա, պատասխանել էին, որ փնտրում ենք, թող սպասեն։ Ծանրոցը չէին գտնում, որ հանձնեին։
Հետո ինձ ասեցին պասիլկան օգոստոսի 9-ին Հայաստանից դուրս է եկել։ Գնացել եմ նաեւ Երեւան,
Սարյան 22, 704 համարին զանգահարել եմ խոսել եմ, ասել եմ երկրորդ անգամ է, որ իմ ուղարկած
ծանրոցները տեղ չեն հասնում, ի՞նչն ա պատճառը։ Առաջինը 40 օր պտտվեց ետ եկավ միջի ապրանքը
փչացած, իմ վճարած ճանապարահածախսը անիմաստ կորավ, էս մեկը նույնպես ապրանքը շարքից
դուրս եկած։ Համակարգիչներում գրանցվում է, ինչպես չեն կարողանում հետեւողական լինել։
Մոտ 40 հազարի ապրանք եմ գնել ծանրոցի համար, իսկ 26 հազար վճարել եմ ճանապարհածախսի համար, իմ գումարը
ինչի՞ պետք է անտեղի կորի, կամ տեղ հասնի ուշացած արդեն ոչ պիտանի ապրանքներով՝ որդերով
եւ ճիճուներով,-ներկայացնում է մեր զրուցակիցը:
Հերմինե Մանուկյան

- «Մեր տեսակին չեն կարող վախեցնել». Ռուբեն Հայրապետյան
- Վարսավիր փոխարեն, ձեր խմբագրության սրբագրչին Կառավարություն տանեիք
- Նախագահին տեղափոխել են հիվանդանոց
- Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանապետի ուշադրությունը. ոստիկանությունը հերթական անգամ կկոծկի՞ հանցագործությունը(Տեսանյութ)
- Ռեպորտաժ՝ առանց մեկնաբանության
- Պողոսը խաբված է
- Բաքվում ծնված ու մեծացած, այդ երկրի հետ կապերը չխզած Սաքունցին ՀՀ ԱԾՆ պատասխանել է
- Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ
- Դանակահարություն դպրոցում
- Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին