Նունե Ներսիսյան. Պսիխոզից դիկտատուրա՝ մեկ քայլ

18/09/2019 10:29
Նունե Ներսիսյան. Պսիխոզից դիկտատուրա՝ մեկ քայլ

«Պարացելսուս» հ/կ ղեկավարը հայաստանյան քաղաքական գունապատկերին տալիս է իր բացատրությունը.

«Արդեն բազմիցս համոզվել ենք, որ մարդիկ կան, ովքեր տառապում են բիպոլյար պսիխոզով (հոգեկան խանգարումներով ): Այսպիսի պացիենտները հաճախ անմիտ որոշումներ
կայացնում`չմտածելով հետևանքների մասին : Այսպիսի որոշումների պատճառ է հանդիսանում տագնապային խանգարումը և/ կամ հոգեակտիվ նյութերի գործածումը :
Սակայն այսօր մենք ականատես ենք լինում մի տեսարանի, երբ նման մարդիկ իրենց հուզական լարվածության պատճառով քայլ են արել դեպի դիկտատուրա : Նման անհավասարակշիռ մարդիկ դառնալով դիկտատոր՝ այսօր կեղծ ժողովրդավարություն են քարոզում : Պետական իշխամությունը վարելու մեջ անսահմանափակ իրավունքներով օգտվող անձը` կոպիտ, իր կամքը թելադրող, բոլորին ենթարկելու ձգտող մարդը, այսօր դարձել է իսկական <<ժողովրդավարություն>> քարոզող:
Սակայն փաստենք, որ բացարձակ իշխանությանը պատկանում է միայն մեկ անձի, իսկ քաղաքական համակարգը տոտալիտար-բռնատիրական է, բացակայում է խոսքի ազատությունը, չկա ժողովրդական ներկայացուցչություն: Եվ այս ամենը երկիրը գցում է աղջամուղջի մեջ: Շուտով շարունակելով այս տեմպերով՝ ամբողջ աշխարհը կսկսի խոսել<< էթնիկ >>հայերի մասին»: