Վրեժ, հաշվեհարդա՞ր

17/09/2019 18:03
Վրեժ,  հաշվեհարդա՞ր

Արմավիրի մեր հավաստի լրատուները, հայտնում են, որ նախկին մարզպետ՝  Գագիկ Միրիջանյանը անձնական հողի վրա  է վրեժխնդիր   եղել Եղեգնուտի համայնքապետ՝ Ռազմիկ Մարգարյանից: Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ  2 որոշմամբ դադարացրել է Ռ. Մարգարյանի լիազորությունները:

Ըստ մեր լրատուի, պատճառն այն է, որ դեռևս ուսանողական տարիներից, նախկին մարզպետը ոխ է պահել համայնքապետի եղբոր որդու հանդեպ:

Նշանակվելով մարզպետ լուծել է տարիների վրեժը՝ ազատելով համայնքապետին: Ըստ մեր զրուցակցի, Գ. Միրիջանյանն օրենք է խախտել, որի իրավունքը չուներ: Մինչ օրս, դեռևս կառավարությունում մուտքագրված չէ համայնքապետի հրաժարականի դիմումը: Ըստ մեր լրատուի, Գ. Միրիջանյանին այս հարցում աջակցել է  Երևանի Շենգավիթի առաջին ատյանի դատավոր՝ Արծրուն Միրզոյանը, որի արդյունքում ԺՊ է նշանակվում ՔՊ-ական  Ռազմիկ Մկրտչյանը

Գործը հասնում է վարչապետին, ով հանձնարարում է Սուրեն Պապիկյանին լուծել խնդիրը: ԱՆ-ից տեղեկացնում են Տարածքային և Զարգացման նախարարին, որ մարզպետը սխալ է թույլ տվելԱյդ օրվանից, ըստ մեր աղբյուրի,  մարզպետարանի իրավաբան՝ Լիանա Հարությունյան միտումնավոր ձևով  գողանում և կորցնում է  համայնքապետի հրաժարականի  դիմումը:
-Ռազմիկ Մարգարյանը 29.08.2018թ հայցադիմում է ներկայացնում ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնին՝ խնդրելով անվավեր ճանաչել մարզպետի թիվ 2 որոշումը և վերադարձնել համայնքի կնիքը և նրա աշխատասենյակն ազատելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Տես՝ լուսանկարը:


Ըստ մեր աղբյուրի, Գագիկ Միրիջանյանի ոխակալության հետևանքով  կասեցվել Եզեգնուտի 8 մլն-անոց  կառավարության սումվեցիոն ջրագծերի ծրագիրը:
-Այս ճաշը դեռ շատ ջուր է պահանջելու,-ասում է մեր լրատուն,-սպասենք նոր զարգացումների, այս ամսվա 24-ին հերթական դատն է ընթանալու:
 
 
Աշոտ Սարգսյան