Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու միջնորդությունը

17/09/2019 13:34
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։
Սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։
Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը՝ մերժելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։