Ուշագրավ պատմություն. «Հոդված գրել սովորի՛ր, այ անասո՛ւն»

17/09/2019 11:53
Ուշագրավ պատմություն. «Հոդված գրել սովորի՛ր, այ անասո՛ւն»

Այսօր, մեր խմբագրությունը հյուրընկալվել էր Նիկոլի  թղթակիցներից  մեկին, ով մեր խմբագրական կազմին ուշագրավ մի միջադեպ պատմեց, որը տեղի է ունեցել  ՀԺ-ում՝ նրա աշխատած տարիներին: Ըստ «Հայկական Ժամանակ»-ի նախկին լրագրողի, որի անունը նպատակահարմար չենք գտնում հրապարակել, պատմում է.
«Նիկոլ Փաշինյանի հետ երկար տարիներ եմ աշխատել, աշխատել եմ ստիպված, քանի որ այդ տարիներին  «Օրագիր» օրաթերթը, ապա ՀԺ-ն՝ հանձինս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տրամադրած ինֆորմացիաների, թերթերի շուկայում առաջադեմ տեղ էր գրավում, իսկ նման թերթում աշխատելը եկամտաբեր էր,- անկեղծանում է մեր զրուցակից գործընկերը,- Ես Նաիրա Զոհրաբյանն ու լուսանկարիչ, տնտեսական թեմաներ լուսաբանող՝ Հայկ Գևորգյանը, համարվում էինք Նիկոլի համար՝ ԱԺ-ից  գումարներ բերող գլխավոր  «երակներ»: Հիշում եմ, այդ տարիներին անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն էր թղթակցում թերթին՝ Ասոյան կեղծանվամբ: Մի խոսքով, բոլոր ճակատներով գրոհում էինք, նպատակ պահելով հակառուսական ուղությունն ու հայատյացությունն աչքի տակ պահել՝  հասարակական կարծիք ձևավորելով. թերահավատություն առաջացնել արցախյան պետականության հանդեպ, եւ վարկաբեկել ղարաբաղցի իշխանություններին: Սա էր թերթի գլխավոր նպատակը: Պետական համակարգի պաշտոնյաներն առատորեն հարկային դաշտ էին գալիս՝ Նիկոլին հաստափոր գումարային ծրարներ հասցնելով: Օլիգարխների մասին խոսելն ավելորդ է: Հայաստանի կոռուպցիայի հիմնադիրը Նիկոլն էր, իր հավաքած գումարներով, որոնցից, ըստ լուրերի՝ հասնում էր անգամ ԼՏՊ-ին: Հետագայում արդեն թերթն օգտագործվում էր Հովիկ Աբրահամյանի կողմից՝ Նաիրայի օգնությամբ: Տարիներ հետո լուրեր եղան, որ անգամ Սերժ Սարգսյանն է օգտագործում թերթը: Իրականում, այսօր, Նիկոլը կեղծ կերպարով է հանրությանը ներկայանում, նրան տեսնելով  ես զարմանում եմ, որովհետև դա իմ ճանաչած Նիկոլը չէ: Նիկոլը  դեսպոտ, անհավասարակշիռ ,դյուրագռգիռ , փառասեր ու ցուցամոլ մարդ է: Մի անգամ,  նույնիսկ ականատես եղա, թե ինչպես էր խմբագրության դռների մեջ կանգնած, թղթերը ձեռքին  գոռում իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վրա , ասելով՝ «Հոդված գրել սովորի՛ր, այ անասու՛ն»…,- շարունակում  է պատմել  ՀԺ-ի նախկին լրագրողը,- Շատ բաներ կարող եմ պատմել, բայց  կբացահայտվեմ, չեմ ցանկանա այս պահին խնդիր ունենալ Նիկոլի հետ: Նիկոլին իր փառասիրությունն ու ագահությունը կործանեց: ՀՀ վարչապետ դառնալով նա աշխարհին ի ցույց դրեց իր վատ կառավարչի լինելը՝ Հայաստանում ստեղծելով անկառավարելի քաոս: Այսօր համատարած բոլորը, չհաշված  նիկոլական լյումպենի, լուրջ չեն ընդունում  հեղափոխական Նիկոլին: Թավիշը խեղդեց  մաղձոտ Նիկոլին: Պատկերավոր ասած՝  գործադիր  Նիկոլն սպանեց ընդդիմադիր Նիկոլին: Կարող եք դագաղի կափարիչը փակել ու նրա աճյունը հանձնել հողին»,-վերջացրեց խոսքը մեր հյուրը: