Վանեցյանի հրաժարականի պատճառը Նիկոլի հոգեկան հիվանդ լինելու փաստաթու՞ղթն է

17/09/2019 10:14
Վանեցյանի հրաժարականի պատճառը  Նիկոլի հոգեկան հիվանդ լինելու փաստաթու՞ղթն է


Քաղաքական լանդշտաֆտում, ԱԱԾ-ի պետի՝ Արթուր Վանեցյանի  երեկվա հրաժարականի դիմումը նման էր հզոր կայծակի, որն  իր անսպասելի  հուժկու լինգն է խփում երկնքում՝ դղրդացնելով երկինք ու գետին:
Երեկվանից,  թե՛ քաղաքական կուլիսներում, և, թե՛  հանրության լայն շրջանակներում, համառորեն շշուկներ են տարածվում, որ ԱԱԾ-ի պետի ձեռքի տակ է հայտնվել վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի մասին պատմող հոգեկան շեղումների բժշկական փաստաթուղթը, որը սառը ցնցուղի տպավորություն է թողել ամենաազդեցիկ ուժային կառույցի ղեկավարի՝ Ա. Վանեցյանի վրա:

Չհանդուրժելով այսուհետ Նիկոլի ոչ ադեկվատ պահվածքն ու անհավասարակշիռ  գործադիրի իմիջը, Վանեցյանը  որոշում է կայացնում լքել անխուսափելիորեն խորտակվող նավը, որի նավապետը հոգեկան հիվանդ է, ձեռքին էլ՝ կնիք ու գրիչ:

Այսինքն, պատվախնդիր սպան դադարում է դասալիքի հրամանները կատարելուց ՝ գերադասելով պետական ու ազգային շահը: Մեր խորին ցավակցությունները  վախճանվող Նիկոլին և յուր  զոմբիներին:

Վերընթերցենք  ևս մեկ անգամ  Արթուր  Վանեցյանի գրառման տողերը.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»

Անի Մադոյան