Բալագանը շարունակվում է ամբողջ թափով

16/09/2019 13:06
Բալագանը շարունակվում է ամբողջ թափով


Երեկ երեկոյան համացանցը ողողվեց քաղաքագետ Սաֆարյան Ստեփանի և վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հաղորդագրությունների սքրիններով: Ես, ճիշտն ասած, դրանց իսկության վրա չեմ կասկածում, քանի որ ոչ մեկի հոգս ու ցավը չի կտրվել՝ նստի կեղծ սքրիններ սարքի: Հետևաբար, այդ երկու անձանց խոսակցությունը բավականին հետաքրքրական է ու իրենց բնորոշ: Այսինքն՝ մեկը մյուսին պատվերներ է իջեցնում, մեկը մյուսին իր օրվա դարդն է լացում: Իսկ Վլադիմիրի դարդը, ինչպես հասկացանք, այն է, որ <<հոգեկանը իրեն չի լսում>>: Ինչպես երևում է, խեղճ Վլադիմիրի նյարդերը արդեն չեն դիմանում, քանի որ ինքը Նիկոլին և Լևոն Տեր-Պետրոսյանին կապող հիմնական օղակն է, բայց քանի որ մի կողմում <<հոգեկան>> է գտնվում, իր համար անչափ բարդ է տեր-պետրոսյանական գաղափարները ներմուծել հոգեկանը խախտված մարդու գիտակցության մեջ: Այդքանը բավական չէր՝ մի կողմից էլ Աննան է շատ խառնվում պետական գործերի մեջ, ինչպես դժգոհում են զրուցակիցները: Ստյոպան նույնիսկ նկատում է՝ թե բա այ աղջի, ֆոնդ ունես՝ գնա քո ֆոնդով զբաղվիր, քիթդ ինչու ես մտցնում այլոց գործերի մեջ:
Մի խոսքով բալագանը շարունակվում է ամբողջ թափով, բայց այս ամենի մեջ ուր է կորել հայոց պետությունը՝ չեմ կարող ասել:

Նարե Գրիգորյան