Հայրենիքի հետ փոխհարաբերություններում շեշտը միշտ պետք է դրվի հայրենիքին կամ ազգին ծառայելու գաղափարի վրա

14/09/2019 21:55
Հայրենիքի հետ փոխհարաբերություններում շեշտը միշտ պետք է դրվի հայրենիքին կամ ազգին ծառայելու գաղափարի վրա

Հարգելի ՖԲ-ն ընկերներ ասեմ սրտիս խոսքը: Ինչպես ասել եմ նախկինում, ասում եմ այսօր և ասելու եմ միշտ՝ Հայաստանը աշխարհի ԱՄԵՆԱԼԱՎ երկիրն է, բոլորիս Հայրենիքն է: Հայրենիքից նեղանալու, նեղսրտելու իրավունք ոչ ոք չունի: Հայրենիքի հետ փոխհարաբերություններում շեշտը միշտ պետք է դրվի հայրենիքին կամ ազգին ծառայելու գաղափարի վրա: Այդպես եմ մտածել և այդպես եմ մտածելու միշտ: ԵՎ ես ուզում եմ մի օր արթնանամ, ու այս մղձավանջային երազը՝ իր վատ ու անհաս կերպարներով հօդս ցնդի; Ես ուզում եմ ապրել առողջ , ադեկվատ ու կիրթ հասարակությունում, ուր իշխում է սերն ու հոգատարությունը մեկը մյուսի հանդեպ, որտեղ չկան ֆբ անգրագետ, տառասխալներով, չարություն սերմանող, անիծող քոմմենթներ, մարդկանց սևերի ու սպիտակների բաժանող քաղաքական ուժեր ու հայացքներ; Չեմ ուզում, որ առջևից գնացող գաղափարական մարդիկ անարգվեն և բոլոր տեսակի քաղաքական շարժումներում հաղթի միջակությունը։
Եվ վերջապես, ես ուզում եմ լինեմ ինքնաբավ ու հզոր պետության, լիիրավ քաղաքացի և մաքուր ու բարեկարգ ԵՐԿՐԻ՝ բնակիչ… մենք բոլորս ենք ուզում …Իսկ եթե ուզում ենք ունենալ հզոր պետություն, նախևառաջ պետք է հաշտվել սեփական անցյալի հետ և հասարակությանը կրթել ու դարձնել իրավագիտակից...
Հ.Գ. Իրավիճակ է փոխվել:
Եթե դուք ասում եք միայն ճշմարտությունը, ձեզ էլ ոչինչ պետք չէ հիշել:
Տվեն:


Արթուր Թովմասյան