Ճիշտ կառավարում՝ համագյուղացիների բարյացակամ վերաբերմունք

14/09/2019 21:26
Ճիշտ կառավարում՝ համագյուղացիների բարյացակամ վերաբերմունք

ՀՀ մի շարք համայնքներում սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ Արարատի մարզի Մրգանուշ համայնքում գործող գյուղապետի հետ կմրցակցեն անկուսակցական թեկնածուներ Գարիկ Շահբազյանը եւ  Արկադի Մանուկյանը։

Մրգանուշի բնակիչների համար իրենց գյուղը ամենաապահով եւ համերաշխ գյուղն է, մարդիկ իրենց մշակած բերքից լավ արդյունք են ստանում, իսկ երկարամյա համայնքի ղեկավար՝ Մանվել Սարգսյանից դժգոհություն չունեն, ով, ինչպես համագյուղացիներն են նշում, կարողանում է սուղ բյուջեի միջոցները խելամիտ կառավարել, բնակիչներին էլ վերաբերվել հարգանքով եւ սրտացավությամբ։
-Ով մտնի Մանվել Սարգսյանի մոտ` նեղացած դուրս չի գա, հավատացեք առանց չափազանցության ենք ասում։ Գեղեցիկ ու կազմակերպված գյուղ է Մրգանուշը, լույսերի ու համերաշխության մեջ ապրող,- անկեղծորեն պատմում են մրգանուշցիները։
Գյուղում շրջելիս նույնաբովանդակ կարծիքներ հայտնեցին նաեւ համայնքի մյուս բնակիչները, կարելի է արձանագրել, որ բացառություն է, երբ համայնքի ղեկավարի ընտրություններին մարդիկ երկարամյա գյուղապետի դեմ չեն արտահայտվում:


-Տարիներ շարունակ ցեխի ու փոշու մեջ էր գյուղը, իսկ հիմա տեսեք մաքուր ջրերն էլ ունենք, լավ փողոցներն ունենք, խաղաղ հանգիստ ապրում ենք։ Ո՞վ կարող է խանգարել մեզ, հանգիստ ամեն մեկն իր անելիքը լավ գիտի, ինչքան գովենք, մեր գյուղը դեռ գովելու տեղ ունի,- ուրախանում են մրգանուշցիները։      


R