Պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել

13/09/2019 08:28
Պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել

Տավուշի մարզի գյուղերից մեկում՝ անասնագոմում, պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Զինծառայողին եղբայրն է գտել անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: