Ո՞վ վառեց Լույսը...

11/09/2019 23:26
Ո՞վ վառեց Լույսը...

Լա'վ, հիմա անդրադառնանք մի շատ կարևոր խնդրի.
Շա~տ-շա~
տ կարևոր խնդիր է սա, որի շատ լավ վերլուծությամբ մեզ հուզող շատ կարևոր հարցերի պատասխաններ կարող ենք ստանալ։

Այս խնդրի ճիշտ վերլուծությունը մեզ հնարավորություն կտա պարզելու՝ հեղափոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, այն նիկո՞լն է արել, թե՞ ոչ և թե ո՞վ է ղեկավարում երկիրն ընդհանրապես՝ Նիկոլը՞, թե՞ մեկ այլ ոք...

Արդեն հազար անգամ հարցրել եմ և այսօր հարցնում եմ հազարմեկերորդ անգամ.
-Լուսավոր Հայաստան կուսակցությանը ո՞վ, կամ ովքե՞ր ձայն տվեցին, որ այդ կուսակցությունը հայտնվեց պառլամենտում՝ իր հետևին թողնելով ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և Ծռերի պես կուսակցություններին։


Հիմա՝ եկեք մի փոքր վերլուծենք, որպեսզի պարզենք, թե ովքե՞ր կարող էին այս կուսակցությանը ձայն տալ։
Ընդհանրապես շատ մարդիկ կան, որոնք ալարում են իրենց ուղեղները մի քիչ աշխատացնել և այս հարցին՝ ո՞վ ԼՀ ընտրեց տալիս են անմիտ պատասխաններ՝ «դե ընտրեցին էլի», «դե հիմա մի խավ կա, որ կարող էր նրանց ընտրել», «այ մարդ, ընտրություն է, տվյալ կուսակցությունը դրել է, մարդիկ էլ ընտրել են. դե հիմա ընտրել են՝ ինչու՞ չի կարող լինել»...

Ուրեմն ասեմ՝ չէ՛, չի՛ կարող լինել... քաղաքականության մեջ և հատկապես ընտրությունների ժամանակ պատահական բաներ չեն լինում։


Ընտրություններում լուրջ քանակությամբ քվեներ ստանալը, դա 5 համարի տրոլեյբուսին սպասել չէ, երբ կանգառում կանգնած 5 համարին սպասես, բայց բախտի բերմա՞մբ, թե՞ պատահմամբ 7 համարի տրոլեյբուսը գա։ Ընտրությունները դա մի բարդ, քաղաքական գրված և չգրված օրենքներ, հստակ խաղի կաննոններ ունեցող հեռահար հաշվարկներով գործընթաց է և ընտրություններում անցողիկ քվեներ կարող են ստանալ ա՛յն քաղաքական ուժերը, որոնք իրենց ձեռքի տակ ունեն շատ լուրջ քաղաքական գործիքներ, որոնք ընտրությունների ժամանակ վեր են ածվում քաղաքական գործոնների։
Որոնք են այդ գործիք-գործոնները. քաղաքական ուժը ի՞նչ ռեսուրսով պետք է գնա ընտրության, ընտրության նախաշեմին ի՞նչ պետք է ունենա, որ քվե ստանա։ 1. Քաղաքական ուժը պետք է ունենա ընդգծված շատ լուրջ քաղաքական գործիչ-լիդեր. դա պետք է լինի շատ լուրջ քաղաքական գործիչ՝ երկար տարիների փորձով ու թրծվածությամբ և տարիներ շարունակ պետք է աչքի ընկած լինի իր սկզբունքայնությամբ և օժտված պետք է լինի հռետոր-առաջնորդի կարողություններով։ 2. Քաղաքական ուժը ընտրություններին պետք է ներկայանա մի առաջնորդով, որը կամ նախկինում է եղել աչքի ընկած պետական գործիչ, կամ ներկա պետական գործիչ պետք է լինի, որպեսզի օգտագործի իր ունեցած պետական և պաշտոնական լծակները։ 3. Եթե կուսակցությունը այս երկուսը չունի, պետք է գոնե պատմություն ունենա... ընդդիմադիր պայքարի երկարամյա պատմություն։ 4. Եթե դա էլ չկա, կուսակցությունը նոր է ձևավորվել, ապա առաջին մի 20 համարներում գոնե, պետք է ներկայացված լինեն հանրության մոտ հույսեր ներշնչող մտավորականներ՝ գիտությունը և արվեստը ներկայացնող հանրաճանաչ մարդիկ։ 5.Քվե ստանալու համար պետք է ցուցակում օլիգարխներ էլ լինեն. հա՛մ փող կծախսեն, հա՛մ էլ դրանք գործատուներ են և իրենց աշխատողների ձայները կարող են հավաքել։
6. Ցուցակի որոշ անդամներ պետք է լինեն թաղային հեղինակությունների ծանոթ-բարեկամ և այլն։
7. Լա՛վ եթե ոչինչ չունես, գոնե մեդիա պետք է ունենաս, որ տարիներով գլուխ տաշես։ 8. Պետք է մի ունիկալ՝ բոլորից տարբերվող ծրագիր ներկայացնել։ 9. Եթե ոչ մի բան չունես, գոնե պետք է ունենալ՝ կամ կոմունիստական, կամ նացիստական գաղափարախոսություն, իր՝ (հանրային սեփականություն, հողը՝ գյուղացուն, գործարանը՝ բանվորին, կամ լրիվին գյուլենք և մնանք մենք մերոնցով) լոզունգներով։ 10. Վերջին հաշվով պետք է ունենալ փող... շատ փող շաղ տալ և ձայն հավաքել։ Էլի բաներ կան, բայց այսքանն էլ է հերիք։ Հիմա եկեք նայենք, թե Լուսավոր Հայաստանը ընտրություններից առաջ ի՞նչ ուներ. 1. Լուրջ քաղաքական գործիչ-լիդեր ունե՞ր։ Ո՛չ չուներ. Կա մի թափթփուկ, որը սրա-նրա գրպաններում լռված օրեր է մթնացնում։ 2. Ցուցակում լուրջ պետական գործիչ ունե՞ր։ Ո՛չ, չուներ։ 3. Կուսակցությունը չուներ ո՛չ լուրջ պատմություն, ո՛չ անցած ճանապարհ։ 4. Մտավորականնե՞ր... չկային։ Մի երկու՝ հանրությանը անծանոթ մարդիկ են, որոնք հիմնականում աշխատել են նախագահի ապարատում։
5. Օլիգարխնե՞ր.. չկաի՛ն։
6. Հեղինակություննե՞ր.. չկաի՛ն։
7. Մեդի՞ա... չուներ։ ՖԲ-ում այդ կուսակցությունը նյութ է քցում և 100 հոգի էլ չեն լայքում։
8. Ունիկալ ծրագի՞ր... Ո՛չ, սովորական ինետից քաշած ծրագիր էր՝ պրոեվրոպական կողմնորոշումներով։
9.Գաղափարախոսությու՞ն... Ո՛չ, հիմնականում՝ ո՞վ, ի՞նչքան տա։
10. Իսկ փո՞ղ... փող միգուցե ունեն, բայց այս ընտրություններում փող չֆռռաց։ Սրան էլ եթե գումարենք այն, որ կուսակցական լիդերները քարոզարշավի ժամանակ, որ շրջան այցելել են՝ տաս հոգուց շատ մարդ չի հավաքվել... այս տաս հոգին էլ, հիմնականում հայհոյել կամ ձեռ են առել սրանց,
ապա շատ հետաքրքիր պատկեր է ստացվում. սրանք՝ իրենց եղած-չեղածով լրիվ զրո են, բայց հայտնվեցին պառլամենտում...
_Բա ըսենց ո՞նց կլինի, է՞։
Եթե հայտնվել են այնտեղ՝ չունենալով ոչինչ, մի տեսակ միստիկայի է նմանվում, բայց դե հայտնվել են չէ՞, իսկ սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, սրանց ընտրել են, բայց ովքե՞ր գրողը տանի։ Հիմա փորձենք հասկանալ, թե կոնկրետ ովքե՞ր են սրանց ընտրել և ի՞նչ մուխլյոժ կարող էր լինել։ Շատերը այս թեման փակելու համար լուրեր են տարածում, թե՝ Մուկուչյանը նկարել է, կամ փող է բաժանվել...

Սա արվում է նրա համար, որ իրականությունը չբացահայտվի։ Ուրեմն լսե՛ք, անցել են այն ժամանակները, որ ԿԸՀ-ն կարող է նկարել... այն բանից հետո, երբ ընտրական օրենսգրքով տեղամասային արձանագրությունները սկսեցին փակցնել տեղամասերում և դիտորդներին և վստահված անձերին սկսեցին արձանագրության քաղվածքներ տալ՝ ԿԸՀ-ի նկարչությունը դրանով ավարտվեց։


Մուկուչյանը տարածքայինից ինչ թիվ որ ստանում է, այդ թիվն էլ մտցնում է համակարգիչ.. տեխնիկապես ոչինչ անել հնարավոր չէ։ Ասեմ ավելին՝ ես ԿԸՀ-ում շատ մոտիկ մարդ ունեմ, որը նույնպես հաստատում է դա։ Բացի այս, կարող եմ հաստատել, որ վերջին տարիներին, ընտրական մախինացիաները տեղի են ունեցել տարածքայիններում, բայց այստեղ էլ լուրջ խնդիր կա։

ԼՀ-ի ձայները, մի կամ մի քանի տարածքներից չեն եղել. շատ հավասարաչափ բաշխված են եղել ողջ հանրապետությունով մեկ։ Եթե մի երկու տարածքայինում նկարեին, խելքին մոտիկ կլիներ, բայց դե բոլորի հետ չէին կարող պայմանավորվել, նամանավանդ, որ տարածքայինների ղեկավարները եղել են ՀՀԿ և ԲՀԿ թեկնածուներ... մի թեթև ձայնագրություն և ժողովրդավարության գըմփ կլիներ։
Փող էլ չի բաժանվել... նիկոլը դրա կարիքը չուներ և ո՛չ մեկին էլ թույլ չէր տա բաժանել՝ հարվածելով իր հեղինակությանը։
-Լա՛վ, բա սրանք ո՞նց անցան՝ այդքան քվե հավաքելով։
Սրանց մաքուր անցնելու երկու տարբերակ կար. 1. Եթե ընտրությունների գնային միայն «Իմ քայլը» դաշինքը և ԼՀ-ը, հնարավոր էր, որ ընդդեմ Նիկոլի հակահեղափոխականները՝ որպես սրտի մխիթարանք իրենց ձայնը տային ԼՀ-ին։ Բայց մենք գիտենք, որ բացի ՀԱԿ-ից բոլորն էլ մասնակցում էին։
2. Կա մի զանգված, որ երբեք ընտրության չի գնում, վստահ լինելով որ մեկ է ոչինչ չի փոխվելու։ Բայց այս անգամ ոգևորված կարող էր գնալ ընտրության։ Բայց այստեղ էլ մի ուրիշ խնդիր կա. եթե գնար էլ, ձայնը կտար
«Իմ քայլը»-ին, քանզի նրանք էին կործանել վարչակարգին, այլ ոչ թե Էդմոնը, որը հեղափոխությանը միացավ միայն ամենավերջին վայրկյանին։

Փաստորեն այստեղից էլ ձայն չունեին։
_Բա լա՛վ, բա սրանց ո՞վ ընտրեց... վերջ ի վերջո մաքուրով ձայներ են ստացել։
Եթե սրանց ձայներ տվողներին ոչ մի տեղ չենք գտնում, ուրեմն սրանց ձայն են տվել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Հակ, ծռերի որոշ զանգվածներ, այն էլ կուսակցական վերնախավի հրահանգով։ Ուղղակի կուսակցական ակտիվի մի մասին հրահանգվել է լույս ընտրել։
Հիմա տեսնենք, թե ո՞վ կարող էր դա անել և ու՞մ էր ձեռնտու։ ՀԱԿ-ը չի մասնակցել և ՀԱԿ անդամներին կարող էին հրահանգել։ Բայց ներքին ինֆորմացիայով ասեմ, որ ՀԱԿ անդամները կամ չեն գնացել ընտրության, կամ նիկոլ են ընտրել։
Ծռերը ձայն ունենային՝ իրենք կանցնեին։
Սրանց ձայն կարող էին տալ դաշնակցականները. նախ իրենք չանցան և երկրորդ՝ իրենց ձեռք էլ չէր տալիս անցնել մի պառլամենտ, որը երկիր կործանելու ծրագիր ունի։
ԲՀԿ-ն էլ կարող էր իր որոշ զանգվածների հրահանգել՝ լույս ընտրել։ ԲՀԿ-ն այսքան քիչ ձայն չէր կարող ունենալ... մի որոշ ձայն ԲՀԿ անդամներից էդմոնը կարող էր նվեր ստանալ։
Ամենահավանական՝ լույսին ձայն տվող քաղաքական ուժը դա ՀՀԿ-ն է։
Նախ՝ ինքը չանցավ, երկրորդ ՀՀԿ-ին հեչ ձեռք չէր տալիս լինել 2018թ պառլամենտում։ Ցանկություն ունենար մնալու՝ չէր գնա արհեստական լուծարման.... ՀՀԿ-ին ձեռք էր տալիս, որ որոշ ժամանակ հանրության աչքից աննկատ մնա, մինչև կրքերը կհանդարտվեն։


Իսկ ԲՀԿ-ի՝ ՀՀԿ-ի նկատմամբ առավել ձայն ստանալու տարօրինակ պահը մի սիրուն խնդիր էլ է առաջ քաշում։
Տեսեք. ԲՀԿ-ն փողով և մուխլյոժներով՝ լցոնում, կառուսել, պետական լծակներ և այլն, մշտապես ստացել է միջինը 33% ձայն։ Այս անգամ ստացավ երեք անգամ քիչ ձայն, իսկ սա նշանակում է որ ԲՀԿ ձայների մուխլոժը մշտապես կազմել է 66%։ Ասել կուզե, որ ԲՀԿ-ի թվերի հիման վրա կարող ենք պարզել, որ կեղծիքը ընտրություններում մշտապես եղել է 66%։

ԲՀԿն եթե մաքուր ընտրություններում ստացավ երեք անգամ քիչ ձայն, ապա այս երեք թիվը պետք է գործածել նաև նրա մշտական հակառակորդ ՀՀԿի ձայների համար։

Այս դեպքում, եթե հաշվի առնենք, որ ՀՀԿն մշտապես ստացել է կրկնակի քվե, քան ԲՀԿն՝ մոտ 60%, ապա այդ 60%ը պետք է բաժանել երեքի և վստահ ասել, որ ՀՀԿն պետք է լիներ պառլամենտում։ Բայց արի ու տես որ ՀՀկն չկա։ Իսկ ի՞նչ եղան ՀՀԿի մաքուր ձայները.. իհարկե, այդ ձայները կարող էին գնալ Լուսավորին։
Բայց մի տեսակ սա սրտովս չի.կա մի խնդիր։
Բանը նրանում է, որ ՀՀԿ-ականները՝ հիասթափված իրենց կուսակցական լիդերների պահվածքից, որ իշխանությունը շատ խելոք հանձնեցին այս գժին, ուղղակի չգնային ընտրության... թքեին ու չգնային, կամ գնային վիրավորված սրտով ԲՀԿ ընտրեին, կամ Նիկոլ։
Գիտեք չէ՞, այսօր շատ հեշտ է պարզել՝ մարդը գնացե՞լ է ընտրության, թե՞ ոչ...
Կան ՀՀԿ-ականներ, որ ասում են՝ մենք չենք գնացել ընտրության։ Բացում ենք ԿԸՀ կայքը և մատյանների ստորագրությունների մեջ նայում՝ այդ մարդը ստորագրե՞լ է, թե՞ ոչ։ Եվ ընդհանրապես շատերի համար պարզել, թե որ կուսակցության անդամներն են Լույս ընտրել, ֆանտաստ ժանրից է, բայց ինձ նման մարդկանց համար դա մի 5 րոպեի գործ է։
Վերցնում ենք մի 5 շենք և այդ շեննքի ակտիվ տասովշիկներից մեկին, որոնք հինգ մատի պես գիտեն, թե որ բնակարաններում են գաղափարական ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ ընտրողները, հետո բացում ենք մատյանները և տեսնում՝ դրանցից քանի՞ հոգին են գնացել ընտրության։

Այնուհետև դրանց թվաքանակի և տվյալ ընտրատեղամասում նշված կուսակցությունների ստացած քվեների տարբերությունից շատ հեշտ պարզում ենք, թե ո՞ր կուսակցությունից է այլ ուղղությամբ ձայներ գնացել։ Ավելի պարզ՝ եթե տվյալ տեղամաս ընտրության են գնացել 11 գաղափարակիր ՀՀԿ անդամներ, բայց ՀՀԿ-ն ստացել է 4 ձայն, դա նշանակում է, որ ՀՀԿ-ն կանխամտածված 7 ձայն տվել է ուրիշի։ Բայց տանջվելու կարիքը չկա.. լուսավորը այլ տեղից է ձայն ստացել։

Եվ կրկին նույն հարցը՝ լա՛վ, բա սրանց ո՞վ ձայն տվեց... Ասե՞մ, թե սրանց ով է ձայն տվել։ Սրանց ձայն է տվել բանակը, ՀՀ զինված ուժերը... ներքին ինֆո էլ ունեմ։ Այստեղ էլ այլ հարց է առաջանում՝ Տոնոյան Դավիթը կարո՞ղ էր նման հրահանգ տալ... Կարո՞ղ էր Բակոյին հրահանգել, որ վերջինս զորքին բերի Գորիս ու հլա մի հատ էլ լույս ընտրել տա։ Հաստատ չէր կարող։ Տոնոյանը այդքան չկա ու որ լիներ էլ՝ չէր անի՝ նրան լավ եմ ճանաչում։

Այս դեպքում այլ հարց՝ իսկ Նիկոլը կարո՞ղ էր... կարող էր թե չէ, չգիտեմ, բայց գիտեմ, որ Նիկոլին դա պետք չէր։ Նիկոլը եթե ցանկություն ունենար, որ Լույսը անցներ՝ էլ ինչու՞ կգնար ապահարզանի՝ էնա իրեն որպես պոչ հետը կտաներ։ Իսկ սա նշանակում է, որ բանակին այլ մարդ է հրահանգել։ Մի շատ կարևոր հարց էլ կա. քանի որ բանակը ոչ բոլոր տեղամասերում է ընտրել, բայց լուսավորը հավասարաչափ քվեներ ստացել է բոլոր տեղամասերից, այ սա էլ նշանակում է, որ բացի բանակից Լույս են ընտրել նաև ԱԱԾ-ն և Ոստիկանությունը՝ իրենց ինֆորմատորներով և ագենտներով, որով էլ պայմանավորված է այս թեմայի մինչև հիմա գաղտնի մնալը։ Այս ամենի վրա հենվելով կարող ենք անել եզրահանգում։ Տոնոյանից և Նիկոլից բացի կա ևս մեկը, ով կարող է հրահանգել բանակին. ասել կուզե, որ հենց այդ մեկն էլ ղեկավարում է բանակը։ Բայց քանի որ այդ մեկը բացի բանակից կարողացել է հրահանգել նաև ԱԱԾ-ին և Ոստիկանությանը, կարող ենք գալ եղրահանգման որ այդ մեկը ղեկավարում է ուժային կառույցներին, ասել կուզե՝ երկիրը... Այսպիսով՝ նա ով լույսին մտցրել է պառլամենտ, հենց նա էլ իրականացրել է հեղափոխությունը, նա է ղեկավարել և ղեկավարում այս երկիրը... թե հետո նա՞ կղեկավարի, թե՞ չէ՝ չգիտեմ։ Հիմա հարցերի հարցը՝ ո՞վ է այդ ձիավորը...


Արմեն Արգինյան