Մերժեցինք էլ մերժված մնացինք

11/09/2019 16:36
Մերժեցինք էլ մերժված մնացինք

Արմավիրի սահմանամերձ Արաքս գյուղի եւ հարակից Հայկաշեն, Մեծամոր գյուղերի բնակիչները տարիներ շարունակ, խոստումների հավատալով  պատգամավոր եւ նախագահ են ընտրում հուսալով, որ իրենց համայնքները կգազաֆիկացնեն, սակայն՝ ապարդյուն։
-Նիկոլ վարչապետին էլ հավատացինք, հելանք ճաանապարհ պահեցինք ու մեր երեխաները վազեցին  Երեւան՝ Նիկոլ գոռալով։ Հիմա սրանք էլ մեր խնդրանքները լսելով, մեզ ասում են ի՞ գազ տանք, որ կոֆե՞ էփեք։ Այ մա՛րդ, դուք տվեք, մենք կոֆե՞ կեփենք, թե՞ ջուր կեռացնենք, դա մեր գործն է։ Ինչի մենակ կոֆեի համա՞ր է գազը, էս ո՞ր թիվն է, որ ցախով ճաշ եփենք, կամ տուն տաքացնենք։ Ամբողջ հանրապետության միրգ ու բանջարեղենն ենք մատակարարում, բա ջերմոցային տնտեսությունները ինչպե՞ս ենք պահում։  Սահմանին կպած գյուղեր ենք,  ո՞նց անենք, որ մեր էս խոսքերը տեղ հասնի,-փոխանցեցին վերը նշված գյուղի բնակիչները։