Ելք գոռանք, թե քայլ անենք՝ մեկա. մենք մակարոն վերմիշել ենք ուտելու

11/09/2019 15:39
Ելք գոռանք, թե քայլ անենք՝ մեկա. մենք մակարոն վերմիշել ենք ուտելու

Սեպտեմբերի 29-ին,  Արմավիրի մարզի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Նոր Կեսարիա գյուղի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավարի պաշտոնին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ՝ Վաչագան Ավետիսյանը, ով ըստ նույն աղբյուրի,  երրորդ դասարանի կրթություն ունի։ Սակայն տարրական կրթություն ունեցողի համար գյուղապետի պաշտոնը հասանելի են դարձնում համայնքի եւ տարածաշրջանի իր «ախպերությունը», սրանում նա ինքն է հավատացնում լրագրողիս:

Իսկ համագյուղացիներին ուղղված այն հարցին, թե Վ․ Ավետիսյանը դպրոց չհաճախելով այդ տարիներին ինչո՞վ է զբաղվել, վերջիններս պատասխանեցին.

-Երրոդ դասարանը ավարտելուց հետո, ոչխար է պահել, գյուղի գործերով է զբաղվել, էդ խելքով էլ գյուղ է ղեկավարելու։  էնքան անտառաճանաչ է, որ, գյուղապետի թեկնածու առաջադրվելու համար, իրա փոխարեն դիմումը իրա քեռին՝ Միքայելն  է գրել։ Հետո Միքայելը  իրա դիմումը գնաց  հետ վերցրեց, ինքն էլ էր գյուղապետի թեկնածություն դրել,- ծիծաղով պատմում են համագյուղացիները։

Ի դեպ, Վաչագան Ավետիսյանը գործող ավագանի է։ Մտերիմների շրջանում հայտարարում է, որ ինքը իրեն ներկայացնելու համար հանդիպումների կարիք չի զգում, դրանք իր փոխարեն  կանեն ընկերները։

Ինչպես գյուղի բնակիչներն են ներկայացնում, կիսագողական թեկնածուի թիմակիցները հայտարարում են, որ գյուղում անհապաղ իշխանափոխություն պետք է իրականացնել, քանի որ մնացել են մակարոն-վերմիշելի հույսին։

-Չէ՜, սա ապրել չի, ուզում է գոռանք, թե  ելք անենք, ուզում է  գոռանք ու քայլ անենք մեկա մեր վիճակը չի փոխվի, վերմիշել մակարոն ուտելով չենք գոյատեւի, էս ժողովրդին աշխատատեղ է պետք, աշխատատեղ։ 


Ամալյա Սահակյան