Նիկոլականների հետ չարժե բանավիճել, քանզի նրանք ունեն չորս ոտքեր և նրանց հետ հնարավոր չէ դուրս գալ վազքուղի

11/09/2019 09:52
Նիկոլականների հետ չարժե բանավիճել, քանզի նրանք ունեն չորս ոտքեր և նրանց հետ հնարավոր չէ դուրս գալ վազքուղի

Երեկ մի պահ մտածեցի՝ Սեդա Սաֆարյանին լսեմ ու տեսնեմ՝ ի՞նչ կա-չկա մեր սուրբ դատաիրավական համակարգում...
Վերջին հարցազրույցը, որը տիկին Սաֆարյանը տվել էր ՍԴ վերջին վճիռից հետո, մի լավ մանրամասն լսեցի և ահավոր հիասթափվեցի։
Իհարկե, ես այս խնդրին երբեք չէի անդրադառնա, եթե այն աղերսվեր քաղաքականության հետ՝ չեմ ցանկանում մտնել այդ անբարո տարածք։ Այս խնդրին չէի անդրադառնա նաև այն դեպքում, եթե այն աղերսվեր իրավաբանության հետ՝ այդտեղ էլ, անկեղծ ասած, մի զադ էլա չկա, բայց ստիպված եմ անդրադառնալ այս հարցին, քանզի այն աղերսվում է տրամաբանության և հասարակ քթի անցքի հետ։

Ռոբերտ Քոչարյանի հետ կապված մարտի մեկի ողջ դատական գործընթացի ընթացքում՝ բռնում են, հանում են, նորից են բռնում, դատում են, հանում են, բռնում են, այս պահմտոցու ողջ ընթացքում նիկոլական ճամբարում թևածում էր հստակ մի կարծիք, համաձայն որի՝ դատախազները նվիրյալ հայրենասերներ են, իսկ դատավորները՝ երդվյալ «սերժառոբականներ»։
Իհարկե, ոչ միայն այս հարցում, այլ նաև բոլոր հարցերում, նիկոլականների հետ չարժե բանավիճել, քանզի նրանք ունեն չորս ոտքեր և նրանց հետ հնարավոր չէ դուրս գալ վազքուղի, առավել ևս, հաղթել վազքի մրցույթում, բայց քանի որ այդ նույն տողերը լսեցի նաև մեծն փաստաբան Սեդա Սաֆարյանից, իսկ իրավաբանության մեջ ասել Սեդա, դա նույնն է, ոնց որ ասենք՝ արքայից արքա իրավաբան, որին կցանկանայի մի թեթև հուշել՝ քուրո՛ ջան, թագդ ոնց որ մի թեթև ժանգոտվել է՝ բեր շուշաթղթեմ...
Ի՞նչն էր ինձ համար զարմանալի այդ հարցազրույցում։

Զարմանալին այն էր, որ տիկին Սաֆարյանի պես պրոֆեսիոնալ իրավաբանը՝ Քոչարյանի հարցով ՍԴ վճիռի վերաբերյալ իր կես ժամանոց հարցազրույցի 26 րոպեն նվիրեց ո՛չ թե դատարանի վճիռին և այդ վճիռի իրավական, կամ ո՛չ իրավական հիմքերի մեկնաբանությանը, այլ խնդիրը տեղափոխելով քաղաքական հոգեբանական ֆռցնոցու հարթություն և մի հարյուր անգամ շեշտեց՝ դե դա այդպես էլ պիտի լիներ, քանզի մենք գիտենք որ ՀՀ-ում վճիռներ կայացնում են սերժառոբական դատավորները. Բոլոր դատավորները նշանակված են նախկինների կողմից և չեն կարող չսպասարկել նախկինների շահերը։
-Դատական համակարգը ծառայում է հակահեղափոխությանը, քանզի ՀՀ բոլոր դատավորները նշանակվել են սերժառոբական ժամանակներում և հարկավոր է շտապ՝ դրանց փոխարինելու քայլեր ձեռնարկել, որից հետո միայն կունենանք արդար որոշումներ կայացնող դատարաններ-, շատ վստահ հայտարարելով հարցազրույցն ավարտեց տիկին Սաֆարյանը՝ դեմքին էլ մի հեգնական այնպիսի մի ժպիտ նկարելով, որը երբեք չես տեսնի Շառապովայի դեմքին Սերենա Վիլիամսին՝ 6:0,6:0 հաղթելուց հետո անգամ։
Այն որ ՀՀ-ի բոլոր դատավորները նշանակվել են Սերժի և Ռոբերտի կողմից և նրանց օրոք՝ դրանում խոսք անգամ չի կարող լինել։
Այո՛, ես էլ եմ փաստում, դրանց հենց Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են նշանակել... բա իրենք են եղել երկրի նախագահները, բա որ իրենք չնշանակեին, բա կարո՞ղ է Արթիկի գաղութի կալանավոր Նիկոլը նշանակեր՝ կլուչնիկի միջոցով քսիվ ուղարկելով...

Հետաքրքիր մարդիկ եք տո՜.
Ակնբախ է, որ այս խնդրի առաջին հատվածում տիկին Սեդան սուտ չի խոսում. թե սուտ եմ ասում՝ գետինը մտնեմ՝ Սեդան սուտ չի խոսում, բայց.... բայց այ այս բայցից հետո ի հայտ են գալիս ամենակարևոր հարցերը, որոնք աղերսվում են քթածակի հետ և ակնհայտ է դառնում, որ տիկին Սաֆարյանը կա՛մ այդ տարրական քթածակը չունի, կա՛մ էլ շատ լավ էլ ունի, բայց օգտագործում է սեփական հրաբխային խառնարանի օգտին։
Բանը նրանում է, որ տիկին Սաֆարյանը շատ գոհ է քննչական մարմիններից, հատկապես մարտի մեկի գործով քննիչներից, որոնց լավ աշխատանքի շնորհիվ քրեական գործում հարյուրավոր գլուխ լուրջ գործեր են հավաքվել։ Տիկին Սաֆարյանը գոհ է նաև դատախազության աշխատանքից և հատկապես Գլխավոր դատախազի աշխատանքից, որի քրտնաջան աշխատանքի արդյունքում էլ Քոչարյանը փակված է։ Այսքանով հանդերձ տիկին Սաֆարյանը կանխամտածված շրջանցում է այն կատարյալ փաստը, որ ՀՀ բոլոր քննիչներն ու դատախազները նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից՝ իրենց կառավարման տարիներին, ասել կուզե՝ ՀՀ քննչական բոլոր մարմինները՝ իրենց քննիչներով և դատախազությունը՝ բոլոր դատախազներով հանդերձ «սերժառոբական» են։
Սեդա Սաֆարյանը մոռանում է, որ 2018թ մայիսի 8-ին երբ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի քվեարկությամբ ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը, այդ ժամանակ ՀՀ Գլխավոր դատախազը Գագիկ Ջհանգիրյանը չէր, այլ՝ ժամանակին ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արթուր Դավթյանն էր, որն էլ մայիսի 8-ից սկսած շնիկի նման կատարում է Նիկոլի կամքը։
Ինչ է ստացվում. ստացվում է, որ ՀՀ դատական համակարգի «սերժառոբական» քննչական մարմինները և 
«սերժառոբական» դատախազությունն անվերապահորեն ծառայում է Նիկոլին ու նիկոլականներին և լևոնականներին, իսկ «սերժառոբական» դատավորները կատարում են Քոչարյանի կամքը։

Հիմա հարց.
-Տիկին Սեդա Սաֆարյա՛ն, այդ ինչպե՞ս է ստացվում, որ դատական համակարգի երկու՝ «սերժառոբական» ճյուղերը՝ քննչական մարմինները և դատախազությունը ծառայում են Ձեզ և սպասարկում են միմիայն Ձեր շահերը, իսկ դատավորները ծառայում են «ռևանշիստ հակահեղափոխականներին»։
Տիկին Սեդու՛լ, եթե Դուք այս հարցին կարողանաք պատասխանել, ես Ձեզանից հրապարայային ներողություն կխնդրեմ, բայց եթե չկարողանաք պատասխանել, ուրեմն Ձեր սահմանափակ տրամաբանությունը, չունի Ստյոպա Սաֆարյանի մաուզերի ստվոլի երկարությունն անգամ։


Արմեն Արգինյան