Շիրակի մարզի ոստիկանները, վարչության պետի ղեկավարությամբ հարձակվել են խանութի վրա

09/09/2019 13:19
Շիրակի մարզի ոստիկանները, վարչության պետի ղեկավարությամբ հարձակվել են խանութի վրա

Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել ոստիկանության ներկայացուցիչների և խանութի աշխատակիցների միջադեպի վերաբերյալ։
Տեսանյութը և գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Երեկ երեկոյան, 22:30 ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի《Շեկոյի》խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխաակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին...
Նիկոլ Փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա...
Հ.գ. ես ու Գարիկը այդ ժամին քաղաքում  չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ...
հ.գ 2 կադրերում հնչող ոստիկանապետերի հայոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում
հ.գ 3 առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ»։