Զուգարանը՝ տեսարժան վայր կամ՝ աղջիկները զուգարանով էին տարված, հայրը՝ սեղանով

09/09/2019 11:03
Զուգարանը՝ տեսարժան վայր կամ՝ աղջիկները զուգարանով էին տարված, հայրը՝ սեղանով


Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում,  Ծառուկյանի դստեր՝ Անահիտի և  Խ.Սուքիասյանի որդու՝ Ալբերտի կայացել է հարսանիքը: Դարի հարսանիքի ականատեսն ապշած՝ մեր կայքին  պատմում էր  հարսանիքի զավեշտալի  միջադեպերի մասին: Ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլն ու իր ընտանիքի անդամների պահվածքից հիասթափված և դժգոհ են մնացել հարսանիքին հրավիրված օտարերկյա և տեղացի մեծահարուսները:
Բանն այն է, որ վարչապետի ավագ  դուստրը՝ Մարիամը շփոթված «Փարավոն» ռեստորանի  շքեղությունից, զուգարանը, որպես տեսարժան վայր է համարել, փակել է տվել սան հանգույցի դռները և երկար ժամանակ սելֆիներ արել՝ քույրերի հետ: Ըստ մեր զրուցակցի, լուրը կայծակնային արագությամբ տեղափոխվել է հարսնյաց սրահ, որտեղ հյուրերը հազիվ են զսպել իրենց ծիծաղն ու զարմանքը՝ չպոռթկալու համար:


Անգամ թարգմանիչներն են փսփսացել օտարերկրացի հյուրերի ականջին այդ մասին: Հարսանիքի  ողջ ընթացքում, Նիկոլի ընտանիքը եղել է բոլորի ուշադրության կենտրոնում՝ իրենց գավառական ու անքաղաքավարի վարվելաձևով:Դուստրերից հետ չի մնացել նաև Նիկոլը, ով խորովածի մինչև վերջին պատառից սկսած՝ աղցաններով ու աղանդերներով մաքրազարդել է ափսեները


-Մատուցողները, նրա ուսի  վերևից անընդհատ թարմացված ու լիքը ափսեներ էին շարում սեղանի վրա: Նիկոլի պարերի ժամանակ սեղանի ողջ տեսականին արագ փոխվում էր՝ սեղանակիցների սևեռուն հայացքների ներքո,-պատմում էր ականատեսը,-Ես ու կինս անընդհատ նայում էինք միմյանց ու աչքերով մեր զարմանքը հայտնում՝ մեր տեսածին: Շատ ճոխ հարսանիքների մասնակից ենք եղել ամուսիներով,սակայն, չեմ հիշում նմանատիպ մեկ այլ դեպք, որի ժամանակ, հյուրն այսքան քաղցած ու գայլային ախորժակով ափսեներ դատարկերմատոցողներին ստիպելով լարված ու վազքային ստարտում լինել: Պատկերավոր ասած՝ Նիկոլի սեղանը հիշեցնում էր «Не мвжет быть» ֆիլմից մի հատված,-ծիծաղելով պատմում էր հարսանիքի ականատեսը՝ զվարճացնելով նաև մեզ:
Անի Մադոյան