«Ինձ Նիկոլն էլ չի կարա բան ասի. փոփոլացել է Արփինե ցիբուլովնայի հորաքրոջ աղջիկը»

07/09/2019 00:08
«Ինձ Նիկոլն էլ չի կարա  բան ասի. փոփոլացել է Արփինե ցիբուլովնայի հորաքրոջ աղջիկը»

ՀՀԿ-ական  նախկին արդարադատության նախարար,   Արփինե Հովհաննիսյանի՝ այսինքն Ցիբուլովնայի հորքարոջ աղջիկըով բոլորովին վերջերս միաձայն թիվ 168 դպրոցում կարգվել է դպրոցի տնօրեն, արդեն սկսել է ծնողների շրջանում աչքի ընկնել իր լկտի վարքագծով ու խոսելաձեւով:
Այս անհայտությունը, ով ընդամենը  վերջին օրով հայտ է ներկայացրել տնօրեն դառնալու համար, եւ ում անգամ ծնողները առիթ չեն ունեցել մեկ րոպեով անգամ տեսնելու, եւ ծանոթանալու  (քանզի  կրկնում ենք  նա վերջին օրով է  դեսանտ  իջել թիվ 119 ֆրանսիկանա դպրոցից), չգիտես ինչու եւ ինչպես կայարանի բարքերը սկսել է շփոթել այնպիսի մի կրթական օջախում, որը կրում է Կաթողիկոս  Վազգեն Առաջինի անունը:
Երեկ մեկ, այսօր երկու՝ հայոց լեզվի ուսուցչից  ու ֆրանսիական դպրոցի տնօրենիգրկիցդուրս թռած, եւ այժմ բաժանված տիկնոջ համբավ ունեցող այս   համբավավորը   առայժմ չի կարողանում տարանջատել  եւ գտնել տարբերությունը՝ դպրոցի բուֆետի եւ դպրոց ղեկավարել ասվածի հետ, քանզի  Ցիբուլովնայի հորաքրոջ աղջկան ճանաչողները բնորոշում են, որ սա  երկու գործից է լավ հասկանում. որտեղ տալու-վերցնելու բան կա….
Եւ գուցե դա է պատճառը, որ սա արդեն իսկ հասցրել է ծնողների ու  դպրոցի ուսուցիչներից մեկի հետ ունեցած խոսակցության ժամանակ դուրս տալ. թե տեղը չե՞ն բերում, թե ով է եկել այս դպրոց, եւ ո՞ւմ հետ գործ ունի դպրոցի կոլեկտիվն ու անձնակազմը. ակնարկելով թե Նիկոլ չէ, ով ուզում է լինի՝իր  հետ չեն կարող թթու խոսել: Ի դեպ, սույն թեթեւ-սոլիկի համբավ ունեցող այս պատեհապաշտը արդեն սկսել է նաեւ կադրային ջարդը՝ դպրոցից հեռացնելով որոշ կադրերի.հավաքարարներից սկսած… 
Եւ այդ համատեքստում, խոսում են, որ սա օրվա կեսը հեռախոսազրույց  է ունենում նախկին տնօրենի՝ կոռումպցիոն սխեմաների մեջ հոլովված եւ  անցած   Սոնա  Գալստյանի հետ՝ պարզելու, թե որ կադրերը կարող են իրեն խանգարել՝ հատկապես Սոնայի կերած բողկերը ջրի երես հանելու գործի մեջ:
 Այսինքն, թավիշ կապած Հայաստանում, ուր իրեն նայող  է հռչակել Չալոն, թքած ունեն վերջինիս իշխանության  եւ վարչապետության վրա, քանզի ՀՀԿ-ական խունտան՝ այն կողմ դրած  ունի Նիկոլին էլ, նրա թիմին էլհատկապես էշի ականջում քնած Արայիկ Հարությունյանին էլ հետը
 Սա էր, որ ընդամենը երեկ գրում էր, թե տնօրեն դառնալու համար թավշյա  Հայաստանում էլ փող պետք չի գալիս: Իսկ հետաքրքիր է . այդ դեպքում ինչու՞ են օդում կախված լուրեր  պտտվում այն մասին, որ Գոհար Ստեփանյանը  20 հազար դոլարի չափով թեթեւացրել է իր  գրպանը՝ մինչեւ  տնօրեն կարգվելը, ում դպրոց ներկայացրել են վերջին պահին, եւ ում առանց որեւէ մեկին ներկայացնելու եւ ծանոթացնելու, միաձայն եւ համառ ուժերով դարձրել են ոչնչից մի ամբողջ կրթական օջախի տնօրեն:
Ի դեպ ասում են, որ Գոհար Ստեփանյանի գործերը դզվել են նախկին տնօրեն Սոնա Գալստյանի թեթեւ ձեռքերով, ով դե արդեն գիտենք թե տալու-առնելու եւ վերցնելու ինչպիսի վարպետությունների է տիրապետում:


Նկատենք, որ այս շղթայի մեջ ձեռքի պուլսին է պահել  նաեւ քաղաքապետարանի կրթության եւ վարչության աշխատակից Անահիտ Մելքոնյանը, ով  դպրոցում անցկացված ընտրությունների ժամանակ եղել է հանձնաժողովի նախագահը, եւ ով տնօրեններ կարգելու մեծ վարպետություն է ձեռք բերել՝ յուղոտ  ճանապարհ անցնելով   Մխչյանցի Հովիկի, Արփինե Ցիբուլովնայի, եւ շատ ուրիշների հետ, ովքեր ախորժակներ ունեին նույն Մելքոնյանին դարձնելու քաղաքապետարանի կթության եւ վարչության պետ:   
Այնպես որ. եթե թավիշ է պատել Նիկոլի երկրում, եւ եթե Նիկոլը համաձայն չի երկրում ստեղծված այս քաոսի հետ, ուրեմն թող իր սիրելի ու վստահելի կադրերին՝հանձնարարի, եւ պարզի, թե ով է ղեկավարելու  հազարից ավել աշակերտ ունեցող մի դպրոցում, ով իր ճանապարհը կերտել է թիվ 119 դպրոցի տնօրեն Հովհաննես  Կարապետյանի մտերմուհին լինելու սրբազան  գործից:
Հ.Գ
Էդ որ մի անմեղսունակը կհավատա, որ մի անծանոթ դպրոցից մեկ այլ դպրոց  իջացրած կադրին, այն էլ ամենավերջին պահին, հանկարծ ազատ արդար թափանցիկ Հայաստանում 7 ընտրողից՝ միաձայն յոթ ձայնն էլ՝ բաշխվում է ոչ ավել ոչ պակաս Ցիբուլովնայի հորաքրոջ  աղջկան: Այ սենց էլ թքում են թավշյա Հայաստանի ու թավշյա իշխանավորների երեսին իբր կադրից դուրս մնացած ՀՀԿ-ականները:

 

 Մաքսիմ Նազարյան