Արմեն Սարգսյանի նոր «լուքը»

06/09/2019 00:21
Արմեն Սարգսյանի նոր «լուքը»

Վերջին մեկ տարում, մեր երկրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի փիառ բաժինը լավագույնս աշխատող կառույցներից մեկն է, սակայն չգիտես ինչու անգլոհպատակ մեր նախակին միշտ խոհանոցային ինտերյերով են ներկայացնում:
Դե պարզ է, որ անգլիական թագավորական ընտանիքն է նրան գործուղել Հայաստան, հենց անգլիական թագուհու կարգավիճակով, բայց ինչու՞ է փիառ բաժինը եւս կենտրոնացել կանացի կերպարի վրա:
Ինչի՞ եք ուզում հասնել. որ մեր ավանդապահ աչքի համար սովորակա՞ն դառնա տղամարդը կանացի հակումներով, թե՞ որ Արմեն Սարգսյանի չարագործությունները քողարկվեն «մառոժնի լիզող», «բարբիքյու սարքող», «խմոր անող», «լիդրը գզող» բարի փերու ստվերի տակ:
Զգուշացնենք, որ ջանքերն ապարդյուն են, թղթապանակն էլ պատրաստ, ի վերջո ամեն ինչ ջրի երես է դուրս գալու, այդ թվում նաեւ Արմեն Սարգսյանի Հայաստան գործուղղվելու, ոչ ազգային շահից բխող բուն ծրագիրը:
Հ.Գ. Ի դեպ, Լենին պապիկն էլ էր մանուկ եղել, բայց տեսաք ինչ եղավ...

Ա. Գրիգորյան