Հարցմանն ի պատասխան

05/09/2019 23:51

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանին

,,HZHAM.am կայքի լրագրող՝ Նարինե Հասրաթյանից
 
Դիմում
Հարգելի դատարան
Ես՝ ,,HZHAM.am կայքի լրագրող՝ Նարինե Հասրաթյանս ծանոթացա Քասախի բնակիչ՝ Միքայել Հովհաննիսյանի դեմ ներկայացրած Պայծառ Ղազարյանի հայցին, որը  վերաբերում է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանը: Հայցադիմումում մեջբերված էր ,,HZHAM. am-ի, այսինքն՝ ,,Հայկական Ժամ,, կայքում հրապարակված նյութերին, որտեղ գրված են, որ Միքայել Հովհաննիսյանի տված տեղեկատվության հիման վրա են  հոդվածներում նկարագրված Պայծառ Ղազարյանի անձի նկարագիրը: Հայտնում եմ դատարանին, որ Միքայել Հովհաննիսյանը, բացի հոր՝ Արկադի Հովհաննիսյանի վերաբերյալ տեղեկատվությունից այլ տեղեկություններ ինձ չի հայտնել:Հոդվածները, Քասախի դպրոցի վերաբերյալ տպագրվել են այլ աղբյուրների,դպրոցականների ծնողների, որոշ մանկավարժների տեղեկատվության հիման վրա, լրագրողիս՝ լրագրողական հետաքննության արդյունքում,որին ակտիվ մասնակցություն են ցույց տվել Քասախի բնակիչներից շատերը:Ինչ վերաբերում է Ա.Հովհաննիսյանի հանդեպ ծավալած ատելության քարոզին, այդ մասին վկայել են Քասախի տարբեր խավի  բնակիչներ, որն արտացոլվել է հրապարակված հոդվածներում:
Հարգանքներով՝    /Ն. Հասրաթյան/
5.09.2019թ.