Հայակործան քաղաքականությունը շարունակվում է

05/09/2019 23:49
Հայակործան քաղաքականությունը շարունակվում է

Արդեն մի երեք օր է, թվով մոտ 200 հատ գրագետ, բայց անմիտ գրառումներ եմ կարդացել, որոնցից 100-ը գրել են բժիշկներ.
«Ես զարմացած և անհանգստացած եմ, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրօնի տնօրենին ազատեցին աշխատանքից...»:
Բայց ի՞նչ կա զարմանալու. հարկավոր է մի թեթև ուղեղ աշխատացնել և հասկանալ ՀՀ-ում ուռուցքաբանության կենտրոնները պետք է ղեկավարեն այնպիսի մարդիկ՝ իրենց նման լրբի ծնունդներ, որոնք կթաքցնեն իրականությունը... ճիշտ ինֆորմացիա չեն տրամադրի։
Հայաստանի բնակչության 60%-ը, իսկ երկու մարզերում՝ Լոռու և Սյունիքի (հիմնականում Մեղրիի հատվածում) 80% բնակչությունը քաղցկեղով հիվանդ է։ Ուղղակի շատերը չգիտեն, քանզի չեն ստուգվել։
Հայաստանը՝ քաղցկեղով հիվանդների թվով, ցավոք սրտի, աշխարհում առաջին տեղն է գրավում։
Եվ այս ամենի պատճառը, հիմնականում, ՀՀ-ում գործող ուրանի հանքերն են, որոնց մեծ մասը բացված է, իսկ Ամուլ սարն էլ կբացեն։
Միայն չասեք՝ չեն կարող, մենք չենք թողնի՝ կպայքարենք...
Մենք որ պայքարող ազգ լինեինք, չէինք թողնի, որ Դոդը Լոռիում ուրանի հանք շահագործեր ու սպաներ լոռեցիներին։
Հ.Գ. Դուք կարծում եք, թե օլիգարխները, որ Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ են զբաղվում՝ մեծ եկամուտներ ունե՞ն... չհավատաք, դրանց եկամուտները այն կաշառքներն են, որոնք ստանում են դրսից, որպես պարգև՝ Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվելու և դաշտը անապատի վերածելու համար։
Վերջապես հասկացեք՝ այս տարածքը՝ ըստ ծրագրի, պետք է դառնա անապատային պոլիգոն։
Բարի գիշեր. առողջ եղե՛ք։

Արմեն Արգինյան