ՀՀ տարածքում գործ տվողների սղություն է նկատվում. Անգլիայից են ներմուծում

05/09/2019 15:31
ՀՀ տարածքում գործ տվողների սղություն է նկատվում. Անգլիայից են ներմուծում

«Ազատություն» ռադիոկայանը մի բրիտանացի է պեղել՝ Սթիվեն Նյուտոն: Ու հաճույքով պտտեցնում է :

Հասկանում եմ՝ «Ազատություն»:

Տեսնում են, որ էս կառավարության պուլտի բատարեյները նստում են, փորձում են իրենց դրածոյի իշխանությունը երկարաձգել: Դէ դա իրենց գործն է:

Միային երկու հարց ունեմ ՝ մեկը ռադիոկայանին, մյուսը Սթիվենին :

1. Ի՞նչ արժե Սթիվեն Նյուտոնը: Այդ գումարը ո՞վ է վճարել՝ ՀՀ կառավարությունը՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամը:

Հաստատ ռադիոկայանը չի վճարել իր գրպանից: Գաղափարն է իրենցը : Ստարտափ :

2.Այ Սթիվե՛խն , բա էդ բեռով ո՞նց ես էսքան տարի ապրել: Ինչու՞ մինչև հիմա ծպտուն չես հանել քո երկրում: Թէ՞ անգլիական ԶԼՄ -ներն էլ էին Քոչարյանի կոշտ վերահսկողության տակ գտնվում:

Պարոն Սթիվեն, դու նման բան չես տեսել : Հաստատ այդ պահին դու «Առագաստ» սրճարանում չես էլ եղել : Քեզանից ու կնոջիցդ բացի, պետք է, որ ձեր հետ երրորդ մարդ էլ լիներ՝ գոնե թարգմանիչը: Ո՞վ էր ձեր թարգմանիչը : Անունը: Թե ինչքա՞ն գումար են տվել քեզ սուտ մատնության համար ,ինձ չի հետաքրքրում : Վերցրու և շատ արագ ռա՛դ եղիր: Այլապես քեզ դատի եմ տալու սուտ մատնության համար:

Համարիր զգուշացում...

Սաշա Ասատրյան