Քասախի մանկապարտեզը նոր տեսք կստանա

05/09/2019 15:16
Քասախի մանկապարտեզը նոր տեսք կստանա

Մեր ընթերցողները հայտնում են մեզ, որ  ներկա պահին, Կոտայքի մարզի Քասախի «Արուսյակ» մանկապարտեզը վերակառուցվում է կառավարության սունվենցիոն ծրագրով: Տեղում պարզեցինք, որ մանկապարտեզի նախահաշվարկային գինը կազմել է 134մլն 924 հազար դրամ, մրցույթային գինը՝ 69մլն  600 հազար, որից  Քասախի համայնքային բյուջեից տրամադրվում է 41 մլն 760 հազար դրամ  գումար:

Կառավարությունը տրամադրել է 27մլն  840 հազար դրամ՝ սեպտեմբերի 23-ին շահագործման հանձելու նպատակով: Համայնքների զարգացման ծրագրով ՝«Արուսյակ» մանկապարտեզին կտրամադրվի նոր փափուկ և կոշտ գույք:
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի խոսքերով.
-Մանկապարտեզում հաճախում են 162 երեխաներ, որոնց շարքերը սեպտեմբերի 23-ից  կհամալրեն ևս 150 մանուկներ, այսինքն՝ կվերաբացվի՝ 4 նոր խումբ: Սա 6411 բնակիչ ունեցող Քասախ համայնքի երիտասարդ մայրերի համար  նոր ձեռքբերում է:

Մանկապարեզի կառուցումը համայնքային ընթացիկ  9 ծրագրերից մեկն է: Նախատեսում ենք  կյանքի կոչել նաև  նոր ծրագրեր՝ ասֆալտապատման, նոր տեխնոլոգիաների կենտրոն, գազամատակարարման, խմլու ջրագծերի,ջրահեռացման,փոսային նորոգումների, -հավաստիացրեց Քասախի ղեկավարը:
Լուսյա  Արիստակեսյան