Արցախի վանդակված հաղթանակը (Տեսանյութեր)

05/09/2019 10:54
Արցախի վանդակված հաղթանակը (Տեսանյութեր)



Արդեն հասարակության լայն շերտերին, ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ 1 տարուց ավել տեւող քրեական հետապնդումները հոգնեցրել են: Ակնհայտ է, որ երկրի իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ անձնական հաշվեհարդար է տեսնում: Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը ՀՀՇ-ական թիմի վրեժն է լուծում՝ տարիներ առաջ իշխանությունը կորցնելու, իսկ հետագայում դրան չհասնելու համար: 
Ու քաղաքական հարթակը ռինգի վերածելով՝ Լեւոնի ու Վանոյի աճեցրած Նիկոլը վտանգի տակ է դնում մեր պետականությունը՝ հիմնական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելով:
Երեկ,  Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդմանը վերաբերող հոդվածը ՍԴ-ի  կողմից հակասահմանադրական ճանաչելուց հետո, Նիկոլը խուճապի մեջ է հայտնվել ու նոր ինտրիգներ է մտմտում: Ու հասկանալով, որ հասարակության աջակցությունից այլեւս զրկված է, Նիկոլը գործի է դնելու ոստիկանության ձեռնածու ուժերին: 
Այսինքն՝ շուտով ականատես ենք լինելու Նիկոլի աշնանային «գաստրոլներին», ենթադրվում է, որ աշնանային թատերաշրջանում խաղացանկին նոր անուններ են ավելանալու:

Նարեկ