Ի՞նչ ծանր մետաղ է կուլ տվել հանքերի տիրակալ Մկնիկը և ինչո՞վ է նրան օգնելու գուշակը

04/09/2019 13:27
Ի՞նչ ծանր  մետաղ է կուլ տվել հանքերի տիրակալ Մկնիկը և ինչո՞վ է նրան  օգնելու գուշակը

ՀՀ նախկին վարչապետ՝ Հովիկ Աբրհամյանի մերձավոր շրջապատի մեր  լրատուները տեղեկացնում են HZHAM.am կայքին, որ նախկին ՊԵԿ-ի նախագահ՝ Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի ձերբակալությունից հետո քունն ու դադարը կորցրել է իրենց Մուկ ախպերը: Գիշեր ու ցերեկ դեգերում է լրատվական ցանցերում, իր անվանն էլ հանդիպելով՝ բռերով դեղեր ընդունում:
Ըստ նրանց, ամուսնու ախորժակի բացակայությունից սրտնեղած է նաև կինը՝  Ջուլիետան, ով ներկայումս համարվում է արարատյան դաշտի թիվ մեկ բիսնես լեդին: Բանն այն է, որ այր Մուկը բացի մրգերից ու ֆրեշներից, այլ բանի ախորժակ չունի: Ջուլիետան, ըստ մեր լրատուների, ստիպված գուշակ է հրավիրել տուն: Բարձր վարձատրված գուշակը սև ամպեր ու որոտ է կանխատեսել՝ մխչյանցի ՀՀԿ-ական անգործի համար:
-Տրամաբանությունը հուշում է, որ մկան բնազդային հատկանիշով օժտված Հ. Աբրահամյանը  զգում է վերահաս վտանգը: Չէ՞ որ երկրի խոշոր հանքատերերից մեկն է, եթե ԱԱԾ-ն տակնուվրա անի  նրա բներն ու սեփականություններն այլոց անուններով, ապա Հայաստանի առաջընթացը կապահովվի այդ միլիարդներով, որը տարել է երկրից  Մուկը՝ 1998թ-ից սկսած,-կարծիք հայտնեցին  մեր զրուցակիցները:
Ամալյա Սահակյան