Մինչ կանացի ձայնով ճվճվում է Նիկոլը, ՀՀ մարզերի գյուղերը մեռնում են՝ կանգնած

04/09/2019 11:12
Մինչ կանացի ձայնով ճվճվում է Նիկոլը,  ՀՀ մարզերի  գյուղերը մեռնում են՝ կանգնած

Այսօր, ՀՀ մարզերում, մասնավորապես պետական նշանակության հիմնարկներում, մեղմ  ասած, անտեր ու բարձիթողի վիճակ է: Մարզերի մեծ մասի համայնքապետարաններում դռները փակ են: Պարզվում է, կողպված դռները բացվում են, երբ դրսից օտար մարդիկ, կամ հիվանդներ  են այցելում: Գյուղի փողոցներում մարդու չես հանդիպի, հանդիպածն էլ կամ խելապակաս է, կամ ծանր լսող: Գյուղացիները տնամերձներում, կամ դաշտերում բերք են հավաքում:
-Աշխատանքային ձեր ժամը վերջանում է 18.00-ին,15.30 րոպե է, սակայն փակ է դուռը,- հիշեցնում են համայնքապետարանի աշխատակցին:
-Է՜, ի՞նչ կա որ բաց լինի,- խորամանկորեն ու անկեղծորեն հակադարձում է համայնքապետի տեղակալը,- վերևից կտրված ենք, ոչ տեր կա, ոչ տիրական, մի մարզպետ է, էն էլ հեռախոսով են կանչում, գնում ենք, ստից-մտից օր ենք անցկացնում, գալիս ենք տուն: Ո՛չ գործ կա, ո՛չ ծրագիր, ո՛չ գումար ու ո՛չ էլ հավես: Համայնքապետն էլ գյուղացիներից փախած է աշխատում: Կառավարությունը թողել է գյուղի ղեկավարին իր սոված ժողովրդի հետ մեն մենակ, բա ի՞նչ պիտի անի, որ չփախնի: Գրում ենք մարզպետարան, այնպիսի պատասխան է գալիս, որ դպրոցական երեխու ծիծաղն էլ է  գալիս դրանց պատասխանների վրա: Մենակ հո սոված ու պարտքերի մեջ թաղված  ժողովուրդը չէ՞. դրսից է՛լ տարբեր կարիքավոր մարդիկ, տարբեր գերատեսչությունների  ստուգողնե՛ր, է՛լ գիրք վաճառող ու  տոմսեր վաճառող դերասաններ, է՛լ տարբեր հեռուստաեթերներից ռեպորտաժների պատրաստման համար պայմանագիր կնքողներ, է՛լ պաժառնի ու սանեպիդկայան, է՛լ գազավիկ  ու ոստիկան, է՛լ  ինչ շուն ու շնգյալներ ասես, որ օրվա մեջ չեն գալիս, էլ համայնքապե՞տ կդիմանա: Բա պիտի փախչի, բա ի՞նչ անի, ո՞նց այդքանին գոհացնի: Էն ա ասում են հիմա էլ հրաման կա, որ տեսախցիկներ պիտի տեղադրվի, որ ոստիկանությանը հասկանալի լինի մարդկանց ելքերն ու մուտքերը…


-Հավատացեք էլ ոչ-ոք չի ուզում աշխատել, կուշտ ենք մինչև կոկորդ, մեր համակարգից շատ շատերը ինֆարկտ ու կաթված ստացած, սրտները ստենդավորած, գույները գցած,վարկերի դռներին գերի դարձած, տներում պառկած են,-անկեղծացավ ՏԻՄ աշխատակիցներից մեկը,- Հույսով եմ իմ  շիտակ զրույցի դիմաց կխնայեք անունս ու համայնքս, այլապես չեք պատկերացնում ինչ օրը կգցի մեզ մեր  քայլական մարզպետն ու իր կառավարությունը, ով մարզն ու իր խնդիրները բացարձակ  չի ճանաչում, առվույտ ու ջրահեռացում չի հասկանում, հակառակը, հարցնում է մեզ, թե դա ի՞նչ բան է: Հասկանում եք, թե ուր ենք եկել հասել: Օ՜ֆ, ախպերական, էլ չեմ ուզում խոսել, ես էլ վատացա…Գնա բանիդ ախպեր, էս երկիրը պիտի քանդել ու նորից կառուցել, էլ ճար ու ճանապարհ չկա:
-Բա ասում էիք «ե՛լք կա»:
-Ի՜, ո՞վ էր ասում, Նիկոլը՞, իրա նման մի խելագար էլ մեր գյուղում կա՝ Նորոն, երբ հարցնես ո՞նց ես, կասի՝ «լավ լինելու ելք  միշտ կա»,-ծիծաղելով թևը թափ տվեց համայնքապետի տեղակալը:
Աշոտ Սարգսյան