Ով կանի պետության ու հանրության համար ամենավտանգավոր ու ամենաթունավոր հայտարարությունը՝ կարժանանա ինչ-որ հատուկ մրցանակի

04/09/2019 10:14
Ով կանի պետության ու հանրության համար ամենավտանգավոր ու ամենաթունավոր հայտարարությունը՝ կարժանանա ինչ-որ հատուկ մրցանակի

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն իր էջում գրում է. «Կարծես վարչապետն իր թիմում մրցույթ է հայտարարել:

Ով կանի պետության ու հանրության համար ամենավտանգավոր ու ամենաթունավոր հայտարարությունը՝ կարժանանա ինչ-որ հատուկ մրցանակի:
Ով ասես չի մասնակցում՝ էլ նախարար, էլ պատգամավոր, անգամ՝ դիտորդ:

Ուրիշ բան կա, որ մնում է անհասկանալի: Ինքն էլ է թաքուն այդ մրցույթին մասնակցու՞մ, թե՞ այդ մրցույթով նպատակ ունի իր ասածներից ու արածներից հանրության ուշադրությունը շեղելու:

Իսկ այս ամենը հանդուրժող թիմակիցների մրցանակները շատ շուտով սահմանելու է ժողովրդի վարչապետի ժողովուրդը»,- գրել է Բեքարյանը: