Ինչպե՞ս եւ ի՞նչ նպատակով է կեղծվում «Մարտի 1»-ի փաստերը. Նոր մանրամասներ (Տեսանյութ)

03/09/2019 14:46
Ինչպե՞ս եւ ի՞նչ նպատակով է կեղծվում «Մարտի 1»-ի փաստերը. Նոր մանրամասներ (Տեսանյութ)

Լա'վ, մի հետաքրքիր, մերօրյա քաղաքական կյանքին համապատասխան և, կարելի է ասել՝ իրարամերժ փաստերի մասին մի բան գրեմ։ Բայց կխնդրեի, որ մի պահ մոռանանք, թե ո՞վ է մեղադրվում մարտի մեկով, ո՞վ է նրան սիրում, կամ ո՞վ չի սիրում։ Ուղղակի մի քանի ցուցմունքների և մի քանի իբր պրոֆեսիոնալ իրավաբանների համոզմունքներին և նրանց կողմից բերված փաստերին ու փաստարկներին նայենք զուտ մարդկային՝ օբեկտիվ տեսանկյունից, որպես բանական էակներ, որոնց ուղեղը տրված է մտածելու համար, այլ ոչ թե փաստերին նայել անջատված ուղեղներով, հարցերին մոտենալ հակակրանքից ծնված սովորական բնազդով, կամ սեփական շահերով առաջնորդվելով։


Վերջիվերջո՝ ճիշտը մնում է ճիշտ։


Ես ընդհանրապես այս նիկոլականների հարցազրույցները ո՛չ լսում եմ, ո՛չ էլ դրանց գրածներն եմ կարդում, բայց շատ իզուր... մեկ-մեկ անտրամաբանական հայտարարություններ անում են։ Նախօրոք նշեմ, որ այս պահին և այս գրառման մեջ ինձ չի հետաքրքրում 2008թ հայտնի դեպքերի ժամանակ Արցախից զորք բերվե՞լ է, թե՞ ոչ։ Ինձ հետաքրքրում է, թե ո՞վ և ի՞նչպես է դա փաստում, ինչպե՞ս է դա բացատրում և մի րոպեի ընթացքում ինչպե՞ս է իրարամերժ հայտարարություններ անում։ Լավ, ասենք թե բերվել է և լսենք նրանց ովքեր դա փաստում են և որոնց ասածների հիման վրա էլ ձևավորվում է կարծիք։ Ինձ թվում է՝ սխալ բան չեմ ասում. վերջիվերջո հո ամեն մեկս դա չէի՞նք կարող տեսնել... մենք մեր կարծիքը ձևավորում ենք ա՛յն մարդկանց ասածների և պնդումների հիման վրա, ովքեր ի պաշտոնե կարող էին հստակ իմանալ դրա մասին։


Եվ այսպես. Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական Աշոտ Վանյանը, ով 2008-ին Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության պետ է եղել, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ 2008-ի մարտի 1-ին Ղարաբաղից զինծառայողների շարասյուն է մտել Հայաստան, և ինքն անձամբ է դիմավորել:

«2008 թվականի մարտի 1-ին ժամը 17:00-ի սահմաններում, ես ուղղակի չեմ հիշում, կամ շրջաբերական ենք ստացել, կամ բանավոր զանգահարել են և հրահանգ էին տվել, որ զորքը, որը որ ուղևորվում է դեպի Երևան, կար մաս, որը որ պետք է ուղեկցեինք, կար մաս, որը որ պետք է ուղղակի ապահովեինք անվտանգ երթևեկությունը Գորիսի կայազորով, ասում է Վանյանը եւ շարունակում,- Կոնկրետ Ղարաբաղից, կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց կասեմ հաստատ՝ 50-100 մեքենա մարտի 1-ի երեկոյան մոտ 17:00-ից հետո անցել են Գորիսի կայազորը, մեքենաներ, որոնք որ տեղափոխում էին անձնակազմը՝ Պաշտպանության բանակի զինծառայողներին: Ղարաբաղից Գորիսի կայազորով անցան դեպի Երևան: Հայտարարվել ա, որ զորք չի եկել, բայց ես անձամբ այդ զորքի անվտանգ երթևեկությունը ապահովել եմ դեպի Երևան», - հայտարարեց Վանյանը:


Նախկին զինվորական Աշոտ Վանյանն ասում է, որ Ղարաբաղից Հայաստան մտած զինվորականների մի մասն էլ Գորիսի զորամասերից մեկում է գիշերել: Ավելին՝ նրա խոսքով, Ղարաբաղից Երևան զինծառայողներ տեղափոխող մեքենաներից մի քանիսն ունեցել են Հայաստանի պաշտպանության նախարարության պետհամարանիշներ: Այս մասին հիշատակում կա նաև գործի մեղադրական եզրակացությունում: «Մենք տեղեկություն ենք ստացել, որ Գորիսից զորամասերից մեկի ՊՆ տարբեր պետհամարանիշները հավաքվել է զորամասի տարածքում գտնվող մեքենաներից, տարվել է դեպի Ղարաբաղ, Պաշտպանության բանակ, և այդ մեքենաները եկել էին ՊՆ պետհամարանիշներով: Կարող է ուրիշ պետհամարանիշներ էլ կային, բայց այդ համարներով մեքենաներ կային», - պնդեց Վանյանը:


Ինձ մոտ տպավորություն է, որ այս Վանյանը կամ կատարյալ ապուշ է, կա՜մ իրեն ապուշի տեղ է դնում։ Թե սրան ո՞վ և ո՞նց կարող էր նշանակել կայազորի պետ՝ առեղծված է։ Ւհարկե <<Ազատություն>> ռադիոկայանը ֆիքսել է Վանյանի հրապարակած առաջին թիվը միայն՝ 17:00, բայց հարցազրույցը դիտելիս հստակ երևում է, որ մեկ րոպեի ընթացքում երկու թվեր է ասում՝ ուղիղ 17:00 և ժամը հինգից հետո... ժամը հինգից հետոն կարող էր լինել նաև 17:55-ը։ Փաստորեն այն մարդը, Արցախից Երևան զորքը ուղեկցող միակ գլխավոր պաշտոնյան, որը հարցազրույցում փաստում է, որ զորքը Արցախից Գորիս է մտել 2008թ մարտի մեկին 17:00-ից հետո միայն և որի հարցազրույցը ինչ-որ տեղ կարելի է ընկալել այս՝ Արցախից-Երևան զորքի տեղափոխման պահով նաև ցուցմունք, և որը մինչ այս պահը ի պաշտոնե արված միակ հայտարարությունն է, որը ո՛չ միայն օդում հայտարարություն է , այլ այդ՝ զորքի տեղափոխման գործընթացում գլխավոր գործող անձի հայտարարությունն է, և այս անձը փաստում է, որ Արցախից Երևան տեղափոխվող զորքը Գորիս է մտել միայն 2008թ մարտի մեկին, ժամը՝ 17:00_անց։


Սա հիշենք... Տեսքից ո՛չ այնքան 90-անց Աշոտ Վանյանը, որը 50 տարեկան հազիվ լինի, չէր կարող չհիշել գործին վերաբերվող որոշ կարևոր փաստեր՝ եղե՞լ է շրջաբերական, թե՞ ինչ-որ մեկը հեռախոսով կարգադրել է։ Այս ապուշը գրեթե ամեն ինչ հիշում է, նույնիսկ տրանսպորտային միջոցների քանակը՝ մոտ 100, բայց թե ի՞նչ տրանսպորտային միջոցներ էին՝ չի հիշում)) ու գիտեք, թե ի՞նչու չի հիշում.չի հիշում, որովհետև թվերը կարող են բազմապատկվել։ Եթե ասի՝ ավտոբուս, ապա կհասկանանք՝ մեկ ավտոբուս × 40 զինվորներ × իր ասած 100-ը, որը կկազմի մոտ 4000 զինվորներ, բայց մարտի մեկի գործում՝ եզրակացության մեջ, նշվում է 1000 թիվը և թվերը չեն համընկնի, եթե ասի՝ ուրալ, կամ կամազ, ապա կրկին 1×20×100, էլի ինչ-որ թվերը չեն բռնում։


Իսկ գիտե՞ք, թե ինչու՞ չի հիշում՝ դա շրջաբերակա՞ն է եղել, թե՞ զանգ։ Չի հիշում, որովհետև եթե շրջաբերական լիներ, մի տեղ կցված պետք է լիներ, իսկ եթե կարգադրություն է, ապա ինչ-որ շեֆի փուռն է տալու։ Մի խոսքով՝ հիշում է այն, ինչը ձեռք է տալիս Նիկոլին և պատահական չէ, որ քյալամ գործի է պետական վերահսկողությունում։


Այս երեք րոպեանոց հարցազրույցում մի քանի ապուշ բաներ էլ է ասում՝ զորքի մի մասին ուղեկցում էինք, իսկ մյուս մասի համար ապահովում էինք անվտանգ երթևեկություն։ Փաստորեն՝ դա ամբողջությամբ զորք չի եղել։ Եղել է մարդկանց մի խումբ, որի միայն կեսին են ուղեկցել և բաց է մնում՝ զորքի՞ն են ուղեկցել, թե՞ մյուս կեսին։ Չի նշում՝ ինչով էին սրանք իրարից տարբերվում, որ կար այդպիսի տարբեր մոտեցումներ։ Խոսակցության մեջ նշում է, որ զորքին ուղեկցել է, բայց հետո ասում է, որ գիշերել են Գորիսում։


Այս ապուշը վերջնական բան չի ասում՝ վերջը ինքը զորքին իրո՞ք ուղեկցել է, թե՞ գիշերել են Գորիսում։ Ասում է՝ նախօրոք Գորիսի կայազորից պետհամարանիշներ էին վերցրել։


Մեկը հարցնի՝ եթե դու՝ որպես Գորիսի կայազորի ՌՈ պետ ուղեկցում էիր, ինչու՞ պիտի տանջվեին և համարներ փոխեին, եթե կարող էին նույնիսկ առանց պետհամարանիշների գալ... Լեհերը Գերմանիայի սահմա՞նն էին անցնում ի՞նչ է և պետհամարանիշները պետք է անպայման չեխական լինեին։ Ես մեկ էլ մի բան չեմ հասկանում՝ Վանյանի ասելով մի 3000 զորք կար, իսկ զորք ասել, նշանակում է զինված մարդիկ։ Հիմա հարց է առաջանում. Այդ զո՞րքն էր Վանյանին ուղեկցում, թե՞ հակառակը։



Ախր 3000-անոց զինված զորքը մի ապուշ ուղեկցողի կարիք ինչու՞ պիտի ունենար))...
 Եվ վերջապես, ասում է զորք, բայց խուսափում է թվաքանակ նշելուց։


Իմիջայլոց, շատերն են ասում, որ զորք է բերվել։ Լա՛վ հասկացանք, բայց ինչքա՞ն... վերջիվերջո, զորքը դա զինված մարդկանց խումբ է, հա բայց այս դեպքում 20 հոգին էլ է զորք, 3000-ն էլ, 20000-ն էլ։ Մի խոսքով՝ դրվագները խառնում է, բայց շատ վստահ փաստում է՝ 17:00ից հետո։ Եթե վերցնենք, որ զորք իսկապես եկել է. Գորիսից հետո շարժվել է Երևան՝ առանց գիշերելու, ապա այդ զորքը, որը 17:00 ից հետո նոր միայն եղել է Գորիսում, այն չէր կարող 23:00-ից շուտ լինել Երևանում... վերջիվերջո՝ ժիգուլի չի, որ երեք ժամում գա... ծանր մեքենաների շարասյուն է։ Բայց մենք գիտենք նաև, որ 22:30-ի սահմաններում Երևանում ամեն ինչ վերջացած էր և այդ 10 հոգին արդեն զոհվել էին։ Անելու բան այլևս չկար և մարդիկ ցվրվում էին... և այդ զորքի Երևան բերելը լրիվ անիմաստ էր։


Բայց Վանյանն իր կամքից անկախ մի բան էլ է փաստում, որ զորքը եթե բերվել էլ է, ապա բերվել է իրավիճակից ելնելով, այլ ոչ թե նախօրոք պլանավորված ծրագրի համաձայն։


Անցնենք առաջ. Սեդա Սաֆարյան։


Մարտի մեկի գործին շատ լավ ծանոթ նիկոլական Սեդա Սաֆարյանը նույն <<Ազատություն>> ռադիոկայանին հայտնում է, որ <<տվյալ զորքը, եղել է դեռ առավոտյան <<զբոռնի պունկտում>> և կառավարության շենքում>>: Բայց, ի տարբերություն Վանյանի, Սեդա Սաֆարյանը կարող էր սրա մասին միայն լսել. Սեդան ոչ մի պաշտոն չուներ և ոչինչ իր աչքերով չէր կարող տեսնել։


Անդրանիկ Քոչարյան

<<Ազատություն>> ռադիոկայանին տված հարցազրույցում փաստում է. <<Արցախից բերված զորքը մի շաբաթից ավել եղել է Երևանում. մենք գիտենք, որ հաց են տվել, վարձատրել են և այլն>>: 


Հիմա հարց է առաջանում՝ Նիկոլի անձնական փաստաբանի, Նիկոլի անձնական մուտիլովշչիկի և Նիկոլի անձնական ապուշի կարծիքներն ու հիմնավորումները Արցախից զորք բերելու պահով, ինչու՞ են իրարից 180 աստիճանով տարբերվում ։


Հետաքրքիրը գիտե՞ք՝ որն է, որ ոչ ոք սրա մասին ոչ հարցադրում է արել, ո՛չ մտածել է և ո՛չ էլ խոսել է... բոլորը նշում են մի բան՝ զորք բերվել է, բայց ո՜չ ոք երբեք չի նշում՝ ԻՍԿ Ե՞ՐԲ Է ԲԵՐՎԵԼ... սա շատ կարևոր հարց է՝ ե՞րբ է բերվել.նախ պատկերացում կկազմենք՝ եղե՞լ է արդյոք նախապես մշակված պլան, թե՞ գործել են իրավիճակից ելնելով և երկրորդ՝ եթե մի մարդ հստակ չգիտի թե ե՞րբ են զորք բերել և ո՞ր օրը, ապա նրա՝ զորքի բերման ապացույցները ինձ մոտ հույսեր չեն ներշնչում...


Զարմանալի է նաև այն, որ ո՛չ Սեդա Սաֆարյանը և ո՛չ էլ Անդրանիկ Քոչարյանը միջոցներ չեն ձեռնարկում, որպեսզի Աշոտ Վանյանը ցուցմունք տա.գործով ամենակարևոր վկաներից մեկը բավարարվում է միայն հայտարարություններ անելով։


Հ.Գ. Ինձ չփորձեք մեղադրել պատվերով գրառում անելու մեջ: Ինձ չի հետաքրքրում՝ զորք բերե՞լ ենթե՞ ոչ, ո՞վ է կրակել, կամ հրամայել, կամ ու՞մ են դատում... ինձ հետաքրքրում է այն, որ նիկոլի արդարադատության երեք <<ռազմական ուժերը>>՝ ռազմածովային իրավաբան Սեդան, ցամաքային մուտիլովշչիկ Անդոն և էն մի օդը, լրիվ հակասական տվյալներ են հաղորդում։ Ինձ հետաքրքրում է այն, որ նման հակասական փաստերի հիման վրա, նիկոլը վաղը կարող է ինձ դատել։ Պարզից էլ պարզ է, որ այս նշածս երեք անձանց՝ իրենց փաստերով և ապացույցներով կարելի է բաժանել երկու խմբի, որոնցից մեկը՝ մի խումբը, հաստատ սուտ է խոսում։ Ինձ չի հետաքրքրում թե դրանցից ո՞ր մեկն է սուտ խոսում, ինձ հետաքրքրում է այն, թե այդ սուտ խոսողը ինչու՞ է ստում, ինչու՞ է հակասական ապացույցների մասին հայտարարում, ու՞մ հրահանգով և ի՞նչ հեռահար նպատակով է դա արվում
....


Արմեն Արգինյան