ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներն ակցիա են անում ՍԴ բակում

03/09/2019 10:50
ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներն ակցիա են անում ՍԴ բակում

Սահմանադրական դատարանի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են իրականացնում։
ՍԴ բակում կենտրոնացած են ոստիկանական ուժեր, որոնք հսկում են կարգուկանոնը։Հիշեցնենք, որ այսօր ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրության գործի քննությունը։