Իսկ հաշվե՞լ եք արդյոք, թե քանի անհայտ երեխա չքավորության պատճառով դպրոց չգնաց

03/09/2019 10:32
Իսկ հաշվե՞լ եք արդյոք, թե քանի անհայտ երեխա չքավորության պատճառով դպրոց չգնաց

«Հայտնիներից ովքե՞ր են իրենց երեխաներին առաջին դասարան տանում»-սա էլեկտրոնային թերթերից մեկի նյութի վերնագիրն է:
Հարց.
Իսկ հաշվե՞լ եք արդյոք, թե քանի անհայտ երեխա չքավորության պատճառով այսօր դպրոց չգնաց, ու առանց այն էլ խաթարված հոգին լրիվ ավերակ դարձավ: 
Թող յուրաքանչյուր «հայտնի» մի անհայտ ու դժբախտ երեխայի հովանավորեր: 
Գուցե այդ ժամանակ ավելի հայտնի դառնար:
Անհարմար է, որ կարեւորը թողած, անկարեւորներին եք դրել` ներկայացնում եք:
Անհայտների երեխաները մեղք չունեն, որ բախտ չի վիճակվել «հայտնի» մարդու ընտանիքում ծնվել:
Բոլոր երեխաները հավասար իրավունքներով են ծնվում, հետո են դառնում «հայտնիների» կամ «անհայտների» երեխաներ:
Ո՜նց եմ ամաչում բոլոր տմարդիներիդ փոխարեն....

Ֆիալկա Հախինյան