Ուշքի պետք է գան և րոպե առաջ հրաժարականներ ներկայացնեն. Վիտալի Բալասանյան

02/09/2019 17:48
Ուշքի պետք է գան և րոպե առաջ հրաժարականներ ներկայացնեն. Վիտալի Բալասանյան

https://yerevan.today-ի Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ.

«Ուշքի պետք է գան և րոպե առաջ հրաժարականներ ներկայացնեն ժողովրդին և ժողովրդից ներողություն խնդրեն: Ազգն ըմբոստանալու է, և ավելի վատ վիճակի մեջ են հայտնվելու էն նույն մարդիկ, որոնք ժողովրդին տարել են սխալ ճանապարհով: Ասում են նախարարները փորձ չունեն, հո փորձադաշտ չե՞ն Արցախն ու Հայաստանը»,- ասաց Արցախի հերոսը:

Հո բոլոր գեներալները չէ՞, հո բոլոր տղաները չէ՞, որ պետք է ասեք ասֆալտին պառկեք, իրենք էլ պառկեն. չեն պառկի. Արցախի հերոս

«Ես չստացա այն պատասխանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Վալերի Օսիպյանը ներողություն պետք է խնդրեին մայիսի 19-ին Երևանում իմ դեմ անօրինականության համար: Երբ մոտ 30 հոգի զինված շրջապատում են մեքենան, որում գտնվում եմ և ասում են, որ ձեր մոտ և մեքենայի մեջ կա զինամթերք: Ես չտեսա այդ ներողությունները: Կանդրադառնամ, ոչինչ, մի օր կանդրադառնամ, և ՀՀ պատկան մարմինները պատասխան կտան: Երբ անմիջական Վալերի Օսիպյանի համար և այն պատանդների համար, որ գտնվում էին ՊՊԾ գնդում, ես այսպես ասած՝ դոշ տվեցի, որ րոպե առաջ ազատ արձակվեին, ես չտեսա դրա բարոյական պատասխանը: Չի կարելի: Միշտ ասել եմ՝ հո բոլոր գեներալները չէ, հո բոլոր տղաները չէ, որ պետք է ասֆալտին ասեք պառկեք, իրենք էլ պառկեն: Չեն պառկի»...