«Էն, ինչ կատարվում ա, ուղղակի խայտառակություն ա»

02/09/2019 17:26
«Էն, ինչ կատարվում ա, ուղղակի խայտառակություն ա»

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց. «Էն, ինչ կատարվում ա, ուղղակի խայտառակություն ա ու անթույլատրելի՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի դերն Արցախի ազատագրական պայքարի, անկախության ու շատ մեծ ձեռքբերումների համար, որ ունեն Հայաստանն ու Արցախը:
Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերություններում առկա լարվածությանը, ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին ասաց.  «Ցավալի է, պետք է ամեն ինչ անել, որ լարվածություն չլինի, բայց դա նկատելի է, դրա մասին խոսում են և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում: Առաջացման պատճառները՝ երևի անվստահությունն է, որ կա, միգուցե անկեղծության պակասն է, որ կա գործող ղեկավարության միջև»: