Սենատորը հարձակվել է լրագրողի վրա

01/09/2019 09:53
Սենատորը հարձակվել է լրագրողի վրա

Իրկուտսկի շրջանից Դաշնային խորհրդի անդամ Վյաչեսլավ Մարխաեւը հարձակվել է լրագրողի վրա Ուլան Ուդեում ընդհատակյա խաղատան մասին հարցից հետո, հաղորդում է RenTV-ին:

Նշվում է, որ սենատորը բռնել է RenTV-ի թղթակից Եվգենիա Մոգիլեւսկայայի ձեռքն ու սկսել ոլորել այն:

Լրագրողները մոտեցել են Մարխաեւին ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Դեպքի արդյունքում օպերատորը վնասվածք է ստացել, իսկ թղթակիցը՝ ձեռքի հոդախախում: Նկարահանող խումբն արդեն դիմել է իրավապահ մարմիններին:

Լրագրողների խոսքով՝ հարձակումը կապ ունի Ուլան Ուդեում ընդհատակյա խաղատան հետ կապված ավելի վաղ սկսված հետաքննության հետ: