Քրեական աշխարհը կվերցնի՞ Նիկոլի նետած ձեռնոցը

30/08/2019 12:27
Քրեական աշխարհը կվերցնի՞ Նիկոլի նետած ձեռնոցը

Մեր թղթակցի հետ մասնավոր զրույցում, բարձրաստիճան պաշտոնյան, ով անմիջական շփումներ ունի քրեական տարբեր տարրերի հետ, այսօր մտահոգ կարծիք է հայտնել, որ վարչապետ Նիկոլի կողմից օրենքով գողերին և քրեական աշխարհի հեղինակություններին հալածելը երկրում կհանգեցնի քրեական իրավիճակների խիստ սրման, ինչի հետևանքով երկրում կտիրի անկառավարելի իրավիճակ:
-Ո՞նց սթափեցնենք Նիկոլին, դուք լրագրողներդ էլ մտածեք, Հայաստանի վիճակն օրհասական է,-տագնապած հարց է ուղղել մեր թղթակցին պետական կառավարման համակարգում գործող պաշտոնյան:
Հ.Գ.-Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ կառավարությունն երեկ՝ օգոստոսի 29-ի նիստում հավանության արժանացրեց <<ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> և <<ՀՀ քրեական դատավաության օրենսգրքում լրացում կատարելու մասին>>, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն  սահմանել այն արարքների համար, որոնք էականորեն ոտնձգում են սահմանադրական արժեքների, հասարակության մեջ ձևավորված վարքագծի կանոնների դեմ և մարտահրավեր են ներկայացնում հասարակության և պետության համար:
Անի Մադոյան