Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենին փոխարինելու է եկել Արփինե Ցիբուլովնայի հորաքրոջ աղջիկը

28/08/2019 22:16
Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենին փոխարինելու  է  եկել Արփինե  Ցիբուլովնայի հորաքրոջ աղջիկը

Որ մեր Չալոյի պահած երկրում, երկիրը գնում է դեպի կործանման՝որեւէ մեկի համար նորություն չէ: Քանի որ Չալոն ու իր չալոյակազմը , այդպես էլ չեն հասկանում, որ թուղթը, գրիչն ու թանաքը՝ իրենց համար չեն: Ի՜նչ Չալոն, ի՜նչ նրա անտիկվար կազմը, ուր գլխավոր խայտառակություններից մեկը համարվում է Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Սա էր, որ հեղափոխության օրերին մի սուտ փոթորիկ բարձարցրեց Սամվել Գեւորգյանի անվան դպրոցում, երբ կրթության ոլորտից անտեղյակի համբավ ունեցող Ռիմա Դավթյանից դժգոհել էին՝ նշելով, որ իր մասին մեծ պատկերացումներ ունեցող տիկինը կոնֆետներ ու ծաղիկներ է պահանջում ծնողներից,  սակայն մեկ-երկու թղթե աղմուկից հետո, Հարությունյանը գտավ, որ կոնֆետ ու ծաղիկ ուզելը՝ մի մեծ խայտառակություն չէ:

Բոլորովին վերջերս էլ, մեկ այլ սկանդալ պայթեց Երեւանի Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոցում, ուր սորոսակեր Դանիկը պատռեց սինյոր պոմիդոր՝մխչյանցի Հովիկի կլանի, եւ ՀՀԿ-ական պառվա…. Ռուզան Մուրադյանի խնամի Սոնա Գալստյանի դեմքը, ով բանից պարզվում է տարիներ շարունակ դպրոցի ուսուցիչներից ու անգամ հավաքարարներից գումարներ էր ստացել՝ ընդհուպ մինչեւ 15 հազար դրամ…
Եվ, քանի որ իրեն սրբի տեղ դրած Սոնան, ում դպրոցի շրջանավարտն անգամ գրել էր, որ նա փող շատ է սիրում, եւ որ Նաիրի կոնյակների սիրահար է, Նիկոլի արդար երկրում պլստած, քանի որ Նիկոլի արդար դատախազ ԱրթուրԴավթյանը՝ Գալստյան Սոնայի վերջին ձեռքբերումներից էր:
ՀՀ  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ասում են քավոր-սանիկական կապեր ունի՝ Սոնա Գալստյանի ընտանիքի հետ: Եվ որպեսզի հետագայում էլ Սոնայի տարիների գործերը դուրս չգային ջրի երես,  խիստ խայտառակ մթնոլորտում Սոնա Գալստյան-Ռուզան Մուրադյան դուստր ձեռնարկությունը՝ շնորհիվ Արթուր Դավթյանի հովանավորության եւ սինյոր պոմիդորի՝ Հովիկ Աբրահամյանի առատաձեռնության, օրերս, թիվ 168 դպրոցում տնօրեն են կարգում ՀՀԿ-ական տիկին Արփինե Ցիբուլովնայի հորաքրոջ աղջկան՝ ով թիվ 119 դպրոցում աշխատել է որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի:
 Ի միջիայլոց, թիվ 119 դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանն էլ իր հերթին խիստ արմատական կապերի մեջ է եղել թիվ 168 դպրոցի նախկին տնօրեն Սոնա Գալստյանի քրոջ՝ Անահիտ Գալստյանի հետ, ով ի դեպ, նույնպես Երեւանի դպրոցներից մեկի տնօրենն է:  Եվ հենց Հովհաննես Կարապետյանի շնորհիվ է, որ Սոնայի քույրը՝ զինվորական զորամասից միանգամից թռել ու նստել  է  տնօրենի աթոռին:
Կարծում ենք, ամեն բան պարզ է  եւշատ հստակ, թե Չալոյի երկրում, դեռ որ շղթան եւ որ կլանն է կառավարում, ու աթոռներ գրավում:
Զուր են Չալոյի երդումները, թե նա կարող է սինյոր պոմիդորին ու Արփինե Ցիբուլովնային պատերին ծեփել:
Մինչ Չալոն հոխորտում է՝ ՀՀԿ-ական գայլերը շարունակում են անկուշտի պես գրավել երկիրն ու դեռ պաշտոններ բաժանել
Հ.Գ. Նկատենք, որ Արփինե Ցիբուլովնայի հորաքրոջ աղջկան՝ Գոհար Ստեփանյանին տնօրեն դարձնելուճանապարհին, նախկին կոռումպացված տնօրենը քափ ու քրտինք է թափել ծնողներին եւ ուսուցչական կազմին համոզելու՝ ձայները բաշխելու Գոհար Ստեփանյանին, խոստանալով, որ իրենց համար նոր հույսի պատուհաններ են բացվելու


Մաքսիմ Նազարյան