Խոսք եմ տվել Ղազարին՝ հորաքրոջը վերընտրել

27/08/2019 13:03
Խոսք եմ տվել Ղազարին՝ հորաքրոջը վերընտրել

Քասախի թիվ 2 դպրոցի տնօրեն՝ Պայծառ Ղազարյանը վերընտրվեց Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի հրահանգով: Վերջինս մտերմիկ շրջապատում անկեղծացել է, որ իրեն է խնդրել Ղազար Ղազարյանը՝ Նիկոլի պայուսակ քարշ տվողը, որպեսզի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնում վերընտրի իր հորաքրոջը: Տեղեկացնենք, որ այս պահին, ըստ դպրոցի մեր լրատուների, դպրոցում բունտ է հասունանում ընդդեմ Պայծառ-տնօրենի:

Վերջինս էլ մանկավարժական կոլեկտիվին շեղելու համար հայտարարել է, որ դպրոցի պահուստային ֆոնդում առկա է 20 մլն դրամ գումար: Մանկավարժական կառավարման  խորհրդի անդամների մոտ սա զայրույթ ու վրդովմունքի առիթ է տվել:
-Ինչու՞ է տնօրենը  մինչ օրս թաքցրել մեզանից այդ փաստը: Արդյո՞ք նա իրավունք ունի նման ձևով վարվել կառավարման խորհրդի անդամների հետ, կամ որտեղի՞ց ծիլ տվեց այդ 20 մլն գումարը, պետական այդ գումարների հետ միանձնյա ինչ որոշումներ է կայացնում անվախ տնօրենը,- դժգոհում էր  մրցույթում չհաղթած թեկնածուն:
Հիշեցնենք, որ մրցույթը Պայծառ Ղազարյանի և Նարինե Ամիրյանի միջև 3-4 հարաբերությամբ էր կայացել, որը նշանակում էր ոչ-ոքի:
Սակայն, իբր  հեղափոխական մարզպետը որոշեց ելքն ու վերընտրեց դպրոցի պետական գումարները գրպանող տնօրենին վերընտրել՝ արհամարհելով մամուլում թմբկահարվող պետական գումարների փոշիացման հարցը: Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ դպրոցը կառուցվել է ՀՀ էքս նախագահ Ս. Սարգսյանի օրոք՝ հրատապ ծրագրով: Տնօրեն՝ Պ.Ղազարյանն էլ հիմնահատակ կառուցված դպրոցի համար ամեն ամիս գումարներ է դուրս գրում շինանյութերի տեսքով՝ գրպանելով դուրս գրված գումարները:
Մեր տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունում, Արթուր Դավթյանի հովանավորչությամբ անպատիժ է մնում թալանչի տնօրենը: Քանի կա Նիկոլի թիկնազորը, Պայծառը պիտի թալանի: Ահա Նիկոլի  հեղափոխության  ու կադրերի իրական դեմքը :Դուք էլ ասում եք հեղափոխություն, տեղափոխություն, 30 տարի էլ համբերեք, հետո էլ  մեռեք պրծեք այս մուլտիպլիկացիոն կառավարությունից:
Նարինե Հասրաթյան